Ժողովածու (579), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 579 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1276, 1279 թվականներին Հովհաննես քահանա, Ներսես սարկավագ գրիչի կողմից։ Ստացողը եղել է Նորոգես քահանան։ Գրված է թղթի վրա, որը ունի 17.7X13.2 չափս։ Ձեռագիրը կազմված է 290 թերթից։ Գրված է միասյուն բոլորագրով։ Պահպանակը ունի 4 էջ, գրված է՝ մագաղաթի վրա՝ ուղղագիծ երկաթագրով։ Կազմը՝ կաշեպատ տախտակե դրոշմազարդ, աստառը՝ դրոշմազարդ կտավ։ Հիշատակարաններ՝ 72ա, 131ր, 201ա, 265բ, 289բ, 290բ, Հետագայի՝ 289բ (ԺԴ դ.)201ա, 289բ (Ժէ գ.)[1]:

Ժողովածու
Տեսակձեռագիր
ԳրիչՅովհաննէս քահանայ, Ներսէս սարկավագ
ՍտացողՆորոգէս քահանայ
Տարեթիվ1276, 1279 թվականներ
Թերթեր290
Նյութթուղթ
Չափս17.7X13.2
Գիրմիասյուն, բոլորագիր
Տող19-20
Կազմկաշեպատ տախտակե դրոշմազարդ
Համար579
ԺողովածուՄատենադարան

Բովանդակություն խմբագրել

  • Թուղթք (Ներսես Շնորհալի, Գրիգոր Տղայ, Էմմանուէլ)
  • Յովհաննես Դրասխանակերտցւոյ Շար Հայրապետյան Հայոց։
  • Յովհաննես Սարկաւագի Պատասխանի Հարցմանց Զաքարիայի, Աղօթք։
  • Միքայէլի Աղուանից Հայրապետի Յաղագս պապանձմանն Զաքարիայի։
  • Գրիգոր Նարեկացւոյ Աղօթք։
  • Ընդդէմ ապականողացն զխորհուրդն։
  • Վկայաբանութիւնք Հարանց ուղղափառաց։
  • Խրատ վասն Համբերութեան։
  • Ցանկ կաթողիկոսաց Հայոց։
  • Անանիա Շիրակացւոյ Ի յայտնութիւն տեառն։
  • Ներսես Շնորհալւոյ Բանք չափա, նախադրութիւնք խրատականք յաղագս աղօթից։
  • Խոստովանութիւն յանցանաց։
  • Մանունք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 353-354 — 1636 էջ։