Ձեռագրի անվանումը (2679), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 2679 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 981 թվականին Ղուկաս գրիչի կողմից։ Ստացողը եղել է Դավիթ քահանան (հայրը)։ Գրված է թղթի վրա, որը ունի 28x19 չափս։ Ձեռագիրը կազմված է 359 թերթից[Ն 1]: Գրված է միասյուն, բոլորգրով։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ զարդահյուս մետաքս։ Հիշատակարաններ՝ ստացողի՝ 19բ, 35բ, 59բ, 86բ, 163ա, 152ա, 153բ, նորոգման՝ 163ա (1225թ․), հետագայի՝ 36ա (1585թ․)[1]:

Ժողովածու
Տեսակձեռագիր
ԳրիչՂուկաս
ՍտացողԴավիթ քահանա (հայրը)
Տարեթիվ981թ․
Թերթեր359
Նյութթուղթ
Չափս28x19
Գիրմիասյուն,բոլորգիր
Տող25-36
Կազմկաշեպատ տախտակ դրոշմազարդ

Բովանդակություն խմբագրել

  • Ան․ Շիրակացւոյ ՇԼԲ բոլորակ,տոմարական մանունք,Վասն ընթացից արեգական։
  • Ի յայտնութիւն տեառն, ի զատիկն, Յաղագս ամպոց։
  • Ժամանական կանոնք։
  • Ամիսք եբրայեցւոց։
  • Տոմարական աղիւսակ։
  • Հարցմունք և պատասխանիք յաղագս արաչութեան։
  • Անուանք ԺԲ լեռանց։
  • Գետ մեծամեծք։
  • Անուանք ՀԲ ազգաց։
  • Վասն ամանաց լուսաւորաց Եղիոսի և Եպիփանու
  • Հարցմունք Անտիոքայ հայրապետի ընդ Խոսրով։
  • Քննութիւն հաւատոյ Ահարովնի թագաւորի տաճկաց․ Յակոբկան Յաղագս հաւատոց։
  • Աթանասի Ընդդիմասացւթիւն,հարցմունք և պատասխանիք և տուր և առք վիճմանց։
  • Սեկունդոսի Պատասխանիք առ Ադրիանոս։
  • Դաւթի Հարքացւոյ Որ յիմաստասիրական և յիմաստասիրելի հարցուածս։
  • Իմաստասիրութիւն Դաւթի Քերթողի։
  • Յովհ․ որդւոյ Գիշի Ժամակագրութիւն (1225թ․)։
  • Ստ․ Սիւնեցւոյ Թուղթ առ Գերմանոս։
  • Հարցմունք Վաչագանի և պատասխանիք Պետ․Սիւնեցւոյ։
  • Ստեփանոսի Իմաստասիրի թուղթք։
  • Հատուածք յԵկեղեցական պատմութենէն և ի Քրոնիկոնէն Եւսեբիոսի։
  • Վասն գիտութեան մղոնաչափած։
  • Յաղագս չափի կշռոց։
  • Ի Մնացորդաց գրոց։
  • Դաւթի հերգանացւոյ Վասն իւղոյն։
  • Ի գրոց Թագաւորաց։
  • Ճառք (Եպիփան, Փիլոն, Եփրեմ, Ոսկեբերան, Յովհ․ Մանդակունի, Կիւրեղ Աղէքսանդրեցի, Աթ․ Աղեքսանդրացի, Գր․ Աստուածաբան,Պողոքրոն եպս, Դաւիթ, Ապոզինար, Եւսեբեոս, Եմեռացի, Գր․ Նիւսացի, Գր․ Լուսաւորիչ, Սևերիանոս, անանունք)։
  • Վասն մարգարեից։
  • Եղիշէի վրդ-ի Վասն հոգւոյ մարդկան։
  • Վրթանիսի Քերթողի Յաղագս պատկերամարտից։
  • Ի Գանձուց գրոցն Կիւրզի։
  • Հարցումն Նոմեայ։
  • Հարցմունք Տաճատայ քհյ-ի և պատասխանիք Թովմայի վրդ-ի։
  • Վկայութիւնք ի մարգարէականաց գրոց։
  • Թովմայի թուղթ առ Ատոմ Անձևացի։
  • Յաղագս հերձուածողաց։
  • Տիմոթեայ Ալէքսանդրացւոյ Ընդդէմ հերձուածողաց։
  • Մեկնութիւն Նևտիկոնի։

Նշումներ խմբագրել

  1. Թերթերը քայքայված լինելու պատճառով 164-րդ թերթից հետո եղած նյութերը տրված են ըս սյունի ընդօրինակությունը հանդիսացող № 4381 ձեռագիր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ էջը — 1636 էջ։