Ժողովածու (2382), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 2382 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1403 թվականին Գրիգոր վարժապետ գրիչի կողմից Տաթևում։ Ստացողը եղել է Հովհաննես Որոտնեցին։ Գրված է թղթի վրա, որը ունի 12×8,2 չափս։ Ձեռագիրը կազմված է 456 թերթից։ Գրված է միասյուն,բոլորգրով։ Ունի կիսախորան, լուսանցազարդ մանրանկարներ։ Պահպանակը ունի 2 էջ, գրված է՝ մագաղաթի վրա՝ բոլորագիծ, երկաթագրով։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ աստառը՝ զարդահյուս մետաքս։ Հիշատակարաններ՝ գրչի՝ 260բ, 454ա[1]։

Ժողովածու
Տեսակձեռագիր
ԳրիչԳրիգոր վարժապետ
ՍտացողՀովհաննես Որոտնեցի
Տարեթիվ1403 թվական
ՎայրՏաթև
Թերթեր456
Նյութթուղթ
Չափս12×8,2
Գիրմիասյուն, բոլորգիր
Տող15, 25
Կազմկաշեպատ տախտակ դրոշմազարդ
Պահպանակմագաղաթ 2, բոլորագիծ
երկաթագիր, Աւետարան
Մանրանկարչությունկիսախորան, լուսանցազարդ
Պատառիկ պահպանակմագաղաթ 2, բոլորագիծ
երկաթագիր, Աւետարան

Բովանդակություն

խմբագրել
  • Դիոն. Թրակացւոյ Արուեստ քերականութեան։
  • Մովս. Քերթողի Յաղագս քերականութեան։
  • Դաւթի Յաղագս հասարակաց շաղաշարաց։
  • Ստեփանոսի Ստորոգութիւն։
  • Մովս. Քերթողհօր Մեկնութիւն քերականի։
  • Արիստակիսի գրչի Վերլուծութիւն բացերևապէս բառից և բայից։
  • Արիստակիսի Ի բառագրոցն քաղեալ։
  • Գէորգայ Սկեռացւոյ Խրատք յաղագս գրչութեան արուեստի։
  • Բարթ. Մարաղացւոյ Հաւաքումն ի դիալեթիկէն, որ է տրամաբանութիւն, Յաղագս Հնգից ընդհանրից։
  • Ջիլբերտոսի Պօռետացւոյ Գիրք վեցից սկզբանց։
  • Պետչ Արագոնացւոյ Հաւաքումն վերլուծութեան Վեցից սկզբանցն Ջիլբերտոսի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 792 — 1636 էջ։