Ժողովածու (2381), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 2381 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1631 թվական Ստեփաննոս քահանա Մարտիրոս ջահընկալ գրիչի կողմից՝ ենթադրաբար Հովհաննավանքում։ Ծաղկող՝ Սիմոն սարկավագ։ Ստացողը եղել է Մովսէս կաթողիկոսը։ Գրված է թղթի վրա, որը ունի 15.5X10.4 սմ չափս։ Ձեռագիրը կազմված է 325 թերթից։ Գրված է միասյուն, երկսյուն բոլորգիրով։ Ունի կիսախորան, լուսանցազարդ մանրանկարներ։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ դրոշմազարդ կտավ։ Հիշատակարաններ՝ 67բ, 247ա, 263բ, հետագայի՝ 132բ, 246բ, 258ա (17-րդ դար)[1]։

Ժողովածու
Տեսակձեռագիր
ԳրիչՍտեփաննոս քահանա Մարտիրոս ջահընկալ
ԾաղկողՍիմոն սարկավագ
ՍտացողՄովսես կաթողիկոս
Տարեթիվ1631
ՎայրՀովհաննավանք
Թերթեր325
Նյութթուղթ
Չափս15․5X10.4
Գիրմիասյուն երկսյուն, բոլորգիր
Տող24-26
Կազմկաշեպատ տախտակ դրոշմազարդ
Մանրանկարչությունկիսախորան, լուսանցազարդ

Բովանդակություն

խմբագրել
  • Բառք քերականի։
  • Վարդան Արևելցւոյ Յաղագս մեկնութեան քերականի։
  • Նշանագիրք իմաստնոց։
  • Արիստակիսի գրչի վերլուծութիւն բացերևապէս բառից և բայից։
  • Գէորգայ Սկևռացւոյ խրատք յաղագս գրչութեան արուեստի։
  • Բառք եբրայեցւոց, Քերթողականք, Գաղիանոսի, Վարդան գրոց, հանդէս բասնաստեղծաց, թարգմանութիւն դեղոց։
  • Վասն 12 պարգևաց մարդոյ։
  • Գաղիանոսի Բան բժշկական։
  • Մովսես Քերթաղահօր մեկնութիւն քերականի։
  • Գրիգոր Տաթևացւոյ լուծմունք ի գիրս գրչութեան Արիստակիսի և Գէորգայ Սկևռացւոյ։
  • Յաշխարհացն լուծմունք։
  • Յաղագս առոգանութեան։
  • Մովսես Խորենացւոյ Բան իմաստութեան։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 791 — 1636 էջ։