Ժողովածու (2369), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 2369 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1614 թվականին Թորոս գրիչի կողմից [ենթադրաբար] Կ․ Պոլսում։ Գրված է թղթի վրա, որը ունի 16․5x11 չափս։ Ձեռագիրը կազմված է 275 թերթից։ Գրված է միասյուն, բոլորգիրով։ Ունի կիսախորան լսանցազարդ մանրանկարներ։ Պահպանակը ունի 4 էջ, գրված է՝ մագաղաթի վրա՝ բոլորագիծ երկաթագրով, լուսանցազարդ, Ավետարան։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ վանդակազարդ մետաքս։ Հիշատակարաններ՝ գրիչ 119բ,244բ, հետագայի՝ 274ա (1687թ) կնիք՝ 121ա (1761թ․, Հարություն)[1]։

Ժողովածու
Տեսակձեռագիր
ԳրիչԹորոս
Տարեթիվ1614
ՎայրԿ․ Պոլիս
Թերթեր275
ՆյութԹուղթ
Չափս16․5x11
ԳիրՄիասյուն, բոլորգիր
Տող15
Կազմկաշեպատ տախտակ դրոշմազրդ
Պահպանակմագաղաթ 4 էջ,
բոլորագիծ երկաթագիր, լուսանցազարդ Ավետարան
ՄանրանկարչությունԿիսախորան լուսանցազարդ
Պատառիկ պահպանակմագաղաթ 4 էջ,
բոլորագիծ երկաթագիր, լուսանցազարդ Ավետարան

Բովանդակություն խմբագրել

  • Բառք Քերականի, Քերթողական, Փիլոնի, Եփրաեցւոց, Գաղիանոսի, Ցունաց, Արևելցւոյ Յաղագս, Հանդէս բանաստեղծաց, Խորանին։
  • Վարդ․ Արևելցւոյ Յաղագս մեկնութեան քերականին։
  • Մովս․ Խորենացւոյ Բան իմաստութեան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 788 — 1636 էջ։