Ժողովածու (2335)
Ժողովածու (2335), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 2335 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1476 թվականին Կարապետ քահանա գրիչի կողմից Երուսաղեմում։ Գրված է թղթի վրա, որը ունի 17.2×12.5 չափս։ Ձեռագիրը կազմված է311 թերթից։ Գրված է միասյուն, երկսյուն, նոտրգրով։ Ունի կիսախորան, լուսանցազարդ մանրանկարներ։ Պահպանակը ունի 4 էջ, գրված է՝ մագաղաթի վրա՝ բոլորագիծ երկաթագիր, Աւետարանով (մի մասը լվացած)։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ դրոշմազարդ կտավ։ Հիշատակարաններ թարգմանչի՝ 178ա, գրչի՝ 302ա, 308ա և այլուր, ծաղկողի՝ 6բ, հետագայի՝ 308ա (1623թ), պահպանակ Բ, 311ա (17-18-րդ դարեր)[1]։
Ժողովածու | |
---|---|
Տեսակ | ձեռագիր |
Գրիչ | Կարապետ քահանա |
Տարեթիվ | 1476 |
Վայր | Երուսաղեմ |
Թերթեր | 311 |
Նյութ | Թուղթ |
Չափս | 17.2×12.5 |
Գիր | միասյուն, երկսյուն |
Տող | 25-35 |
Կազմ | կաշեպատ տախտակ դրոշմազարդ |
Պահպանակ | մագաղաթ 4, բոլորագիծ երկաթագիր, Աւետարան (մի մասը լվացած) |
Մանրանկարչություն | կիսախորան, լուսանցազարդ |
Պատառիկ պահպանակ | մագաղաթ 4, բոլորագիծ երկաթագիր, Աւետարան (մի մասը լվացած) |
Բովանդակություն
խմբագրել- Յաղագս ականց Ահարոնի։
- Բառք Քերականի, Քերթողականք, Գաղիանոսի, Յունաց, Եբրայեցւոյ, Խորանին, Գովաստնականք, Վարդան գրոց, Եւթներորդ գլուխ գրոցս, Հանդէս բանաստեղծաց։
- Անուանք քաղաքաց, Ժամուց, Թագաւորաց, Հայրապետաց հայոց։
- Յաղագս ասպարիսաց։
- Զ սահման իմաստութեան։
- Ասացողք շարականաց։
- Ռուբենի ցեղ։
- Համարք Հին և Նոր կտակարանաց։
- Յաղագս խորհրդոյն Գօտւոյն։
- Թիւք հրձուածողաց։
- Յաղագս կարգաց եկեղեցւոյ՝ Վկայութիւնք վասն մի բնութեան։
- Ներս Շնորհալւոյ Յաղագս ազգականութեան։
- Սահմանք իմաստասիրականք իբր հարցմամբ։
- Բանք իմաստնոց։
- Ժողովք հայոց։
- Նշանագիրք իմաստնոց։
- Համառոտ լուծմունք Ժ ստորոգութևանցն Արիստոտէլի։
- Եւթաղեայ Յառաջաբանութիւն Պօղոսի։
- Ի Պիտոյից գրոց։
- Տօնք յիշատակի Գր. Լուսաւորչի։
- Տոմար։
- Նախադրութիւն Աւետարանի Մատթէի։
- Հարցմունք առ ամոն։
- Հարցմունք Դշխոյին և պատասխանիք Սողոմոնի։
- Հարցմունք Արձանայ և պատասխանիք Եզնկայ։
- Աստիճանք եեկղեցւոյ։
- Կարգ օրհնութիւնաբեր ցուցակի։
- Եփրեմի Յաղագս ապաշխարութան։
- Ի Ժղլանաց Վար. Արևելցւոյ։
- Վանականի վրդ-ի Բան հաւատալի ազգիս մերում, Բան ի լոյս մտաց։
- Բանք դաւանաբանականք (Աթանաս, Յովհաննէս Կ. Պօլսոյ եպիսկոպոս, Տիմոթէոս, անանունք)։
- Ի Թղթոյն առ կարնեցից Կիր. Երզնկացւոյ։
- Ի Վերլուծութենէն բառից և բայից Արիստակիսի գրչի։
- Յաղագս առոգանութեան։
- Ի Ղուկասու մեկնութէնեն Իգնատիոսի։
- Հաւատով խոստովանիմ։
- Գաւազանագիրք ցԳր. Տղայ։
- Խրատք (Գէորգ վրդ., Ողիշէ, Յովհ. Գառնեցի, Անանիա վրդ., Եզնիկ Կողբացի, Գր. Լուսաւորիչ, Կիր. Երզնկացի)։
- Թովմ Աքուինացւոյ Յաղագս զօդուածոց հաւատոյ։
- Լուծումն Դաւթի։
- Ի Հարանց վարուց։
- Տաղք (Առ. Սիւնեցի. անանուն)։
- Գր. Մարաշեցւոյ Վայք ողբոց։
- Վասն ականց։
- Գէորգայ Սկևռացոյ Խրտք յաղագս գրչութեան արուեստի։
- Անանիայի Յաղագս աղօթից։
- Ոսկեերանի ի Կողոսացոց թղթոյն յորդորակ։
- Ի Նարեկ գրոց։
- Մանունք։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ էջը — 1636 էջ։