Ժողովածու 2334, Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 2334 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 17-րդ դար (1685 թվականից առաջ)։ Գրված է թղթի վրա, որը ունի 20.2x14,5 չափս։ Ձեռագիրը կազմված է 369 թերթից։ Գրված է երկսյուն, բոլորագրով և նոտրգրով։ Ունի կիսախորան, լուսանցազարդ մանրանկարներ։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ դրոշմազարդ կտավ։ Հիշատակարաններ՝ 3ա[1]։

Ժողովածու
Տեսակձեռագիր
Տարեթիվ17-րդ դար (1685-ից առաջ)
Թերթեր369
Նյութթուղթ
Չափս20,2x14,5
Գիրերկսյուն, բոլորագիր, նոտրգիր
Տող30,26
Կազմկաշեպատ տախտակ դրոշմազարդ
Մանրանկարչությունկիսախորան, լուսանցազարդ

Բովանդակություն խմբագրել

  • Առ. Սիւնեցւոյ Յաղագս քերականութեան, Մեկնութիւն Սահմանաց գրոց, Մեկնութիւն ամենայն չար տանջելի-ի։
  • Մովս. Քերթողի Յաղագս քերականութեան։
  • Մովս. Քերթողահօր Մեկնութիւն քերականի։
  • Դաւթի Յաղագս հասարակաց շաղաշարաց,Յաղագս հարցողաց։
  • Ստեփանոսի ստորոգութիւն։
  • Էակաց գիրք։
  • Յաղագս քերթողութեան։
  • Յաղագս հարկաւորին և կարելւոյն։
  • Յովհ. Որոտնեցւոյ Վերլուծութիւն Պորփիւրի դժուարալուծիցն։
  • Վահրամայ Ստորոգութիւնք Արիստոտէլի, Ի Ստորոգութիւնսն։
  • Լուծմունք Պերի արմենիասի։
  • ՅԱշխարհացն լուծմունք։
  • Յաղագս աստուածարանութեան։
  • Բանք իմաստնոց։
  • Յովհաննու Դամասկացւոյ Յաղագս գոյի, էութեան և պատահման։
  • Յաղագս բնութեան, համառօտ լուծմունք Ներածութեանն Պորփիւրի։
  • Խրատ իմաստասիրական։
  • Մանունք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 778 — 1636 էջ։