Ժողովածու (2329), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 2329 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1291 թվականին Ս. Լուսավորչի գերեզման Երզնկայում։ Ստացողը եղել է Ահարոն Րաբունի՝ Գրիգոր կոչեցյալը։ Գրված է թղթի վրա, որը ունի 17×13 չափս։ Ձեռագիրը կազմված է 303 թերթից։ Գրված է միասյուն, բոլորգրով։ Կազմը՝ կաշեպատ տախտակ, աստառը՝ կապույտ կտավ։ Հիշատակարաններ՝ գրչի՝ 24բ, 111բ, ստացողի՝ 223բ, 281բ, հետագայի՝ 1բ, 283ա, (1316թ.), 302բ, (1324թ., 15֊րդ դար)[1]։

Ժողովածու
Տեսակձեռագիր
ՍտացողԱհարոն Րաբունի՝ Գրիգոր կոչեցյալ
Տարեթիվ1291 թվական
ՎայրՍ. Լուսավորչի գերեզման (Երզնկա)
Թերթեր303
Նյութթուղթ
Չափս17×13
Գիրմիասյուն, բոլորգիր
Տող20
Կազմկաշեպատ տախտակ

Բովանդակություն խմբագրել

  • Դիոն. Թրակացւոյ Արուեստ քերականութեան։
  • Բառք քերականի։
  • Նախադրութիւն՝ «Ճշմարտութեան հաւատոյ»։
  • Յովհ. Երզնկացւոյ Մեկնութիւն քերականի, Սահմանք միաբանութեան եղբարց, Խրատք հասարակաց։
  • Գէորգայ Սկեռացւոյ Խրատք յաղաղս գրչութեան արուեստի։
  • Գր. Լուսաւորչի Վասն պահոց։
  • Աղօթք (Յովհ. Օձնեցի, անանուն)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 776 — 1636 էջ։