Ժողովածու (2286), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 2286 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1637 թվականին, Սահակ և Առաքյալ աբեղա գրիչների կողմից։ Գրված է թղթի վրա, որը ունի 14,7×10,2 չափս։ Ձեռագիրը կազմված է 407 թերթից։ Գրված է միասյուն, նոտրգիր, բոլորգրոով։ Ունի կիսախորան, լուսանցազարդ մանրանկարներ։ Պահպանակը ունի 4 էջ, գրված է՝ մագաղաթ-ի վրա՝ բոլորագիծ երկաթաքարով։ Կազմը՝ կաշեպատ տախտակ, աստառը՝ կարմիր կտավ։ Հիշատակարաններ գրչի՝ 261բ, 409ա[1]։

Ժողովածու
Տեսակձեռագիր
ԳրիչՍահակ, Առաքյալ աբեղա
Տարեթիվ1637 թվական
ՎայրԷջմիածին
Թերթեր407
Նյութթուղթ
Չափս14,7×10,2
ԳիրՄիասյուն, նոտրգիր, բոլորգիր
Տող21
Կազմկաշեպատ տախտակ
Պահպանակմագաղաթ 4
Մանրանկարչությունկիսախորան, լուսանցազարդ
Պատառիկ պահպանակմագաղաթ 4

Բովանդակություն խմբագրել

  • Դաւթի Սահմանք իմաստասիրութեան։
  • Ամենայն չար տանջեելի։
  • Սահմանքն իմաստասիրականք իբր հարցմամբ։
  • Դիոն․ Թրակացւոյ Արուեստ քերականութեան։
  • Բառք քերականին։
  • Սահմանք քերականականք։
  • Մովս․ Խորենացւոյ Բան իմասութեան։
  • Քարոզք (Յովհ․ Որոտնեցի, Գր․ Տաթևացի)։
  • Յովհ․ Որոտնեցւոյ Հաւաքեալ ի բանից իմաստասիրաց։
  • Յէակաց գրոց։
  • Պատճէն տոմարի հայոց։
  • Պարզատոմար։
  • Բարթ․ Մարազացւոյ Հաւաքումն ի գիալեթիկէն, որ է Տրամաբանութիւն։
  • Դեղագիր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 766-767 — 1636 էջ։