Ժողավածու (2251), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 2251 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1694-1698 թվականներին։ Ստացողը եղել է Յովհաննէս վարդապետ։ Գրված է թղթի վրա, որը ունի 20x14,5 չափս։ Ձեռագիրը կազմված է 272 թերթից։ Գրված է երկսյուն, նոտգիրով։ Ունի կիսախորան, լուսանցազարդ մանրանկարներ։ Կազմը՝ կաշեպատ տախտակ, աստառը՝ թուղթ գրած։ Հիշատակարաններ՝ 15բ, 139ա[1]։

Ժողովածու
Տեսակձեռագիր
ՍտացողՀովհաննես վարդապետ
Տարեթիվ1694-1698
Թերթեր272
Նյութթուղթ
Չափս20x14,5
Գիրերկսյուն,նոտգիր
Տող24-25
Կազմկաշվեպատ տախտակ
Մանրանկարչությունկիսախորա, լուսանցազարդ
ԺողովածուՄատենադարան

Բովանդակություն խմբագրել

  • Աստղարաշխութիւն։
  • ճառք, քարոզք (Եպիփան, Վարդ. Արևելցի, Վարդ. Այգեկցի, Ոսկերերան, Ղուկ. Կեղեցի, Թէոփիլոս, Գր. Տաթևացի, Եփրեմ, Եւսեբիոս, անանունք)։
  • Վասն Նեռին։
  • Վկայաբանութիւնք։
  • Տեսիլք Յովհ. Գառնեցոյ, Կոստանդիանոսի, Գր. Լուսաւորչի։
  • Հարցմունք Բարոցի և Գրիգորի, անանուն։
  • Խրատք (Վարդ. Այգեկցի, Յովհ. Երզնկացի, անանուն)։
  • Խրատք իմաստնոց։
  • Ի թղթոյն Կիր. Երզնկացւոյ։
  • Պատմութիւնք հանցունեաց խաչին. Գիւտի խաչին, Տայասայ։
  • Գր. Մարաշեցւոյ Վայք ողբոց։
  • Ի թղթոյն Հռովմայեցւոց Պօղոսի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 756 — 1636 էջ։