Ժողովածու (2190), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 2190 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է ենթադրաբար 1712 թվականին Տեր Ասատուր և Սուքիաս Ղարսեցի գրիչների կողմից։ Ստացողը եղել է Ներսեսը։ Գրված է թղթի վրա, որը ունի 16x11 չափս։ Ձեռագիրը կազմված է 432 թերթից։ Գրված է միասյուն, նոտրգրով և բոլորգրով։ Կազմը՝ կաշեպատ տախտակ, աստառը՝ շերտազարդ մետաքս։ Հիշատակարաններ՝ գրչի` 13ա, 270ա, 326բ և այլուր[1]։

Ժողովածու
Տեսակձեռագիր
ԳրիչՏեր Ասատուր, Սուքիաս Ղարսեցի
ՍտացողՆերսես
Տարեթիվ18-րդ դար (հավանաբար 1712 թվական)
Թերթեր432
Նյութթուղթ
Չափս16x11
Գիրմիասյուն, նոտրգիր, բոլորգիր
Տող17-24
Կազմկաշեպատ տախտակ
ԺողովածուՄատենադարան

Բովանդակություն

խմբագրել
  • Քարոզք (Առ. Սիւնեցի, Յովհ. Որոտնեցի, անանունք)
  • Տաղք (Սրիկ Կոստանդ, Առ. Բաղիշեցի, Առ. Սիւնեցի, Յակ. Ղրիմեցի, Գրիգոր, Խաչատուր, Կարապետ, Յովհ. Երզնկացի, անանունք)
  • Տոմարական
  • Յումէ եդան տոմարք ազգաց
  • Յովհ. Որոտնեցւոյ վերլուծութիւն Պորփիւրի դժուարալուծից
  • Անուանք քառասուն մանկանց Սերաստիոյ
  • Կտակ մեծի ուրբաթու
  • Դեղագիրք
  • Թիւք արտաքին գրեանց
  • Յաղագս որքանութեան ոծելոյն
  • Անուանք քաղաքաց և գիւղից Հայաստանեայց
  • Վարդանայ Առակք
  • Աւուրք պահպանութեան
  • Զի՞նչ է սահման
  • ԺԲ հողմունք
  • Վասն իւղոյն
  • Ներս. Շնորհալւոյ հանելուկք
  • Ստեփաննոսի վրդ.ի խրատ
  • Անուանք նահապետաց
  • Նկարագիր դիմացն Քրիստոսի
  • Գոյնք և անուանք ականց
  • Նախերգան ս. Ստեփանոսի
  • Պատճառ Սահմանացն Դաւթի
  • Ոսկեբերանի Յաւուր յայտնութեան
  • Հարցմունք
  • Ի գրոց պատճառաց Արիստոտէլի կամ Պրոկղի
  • Ներս. Լամբրոնացւոյ Յիշատակարան, Մեկնութիւն ընդ եղբարս-ի
  • Վարդ. Արևելցւոյ մեկնութիւն
  • Հնգամատենին
  • Բառք
  • Առածք հինգ
  • Պօղոսի Տարօնացւոյ ընդդեմ ժողովոյն Քաղկեդոնի
  • Նշխարք վանից Իննակնեան
  • Նշանագիրք իմաստնոց
  • Մանունք
  • Առ. Սիւնեցւոյ Մեկնութիւն Ամենայն չար տանջելի-ի

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 742 — 1636 էջ։