Ժողովածու (1980), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 1980 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1391 թվականին Մովսես քահանա Ղազար գրիչի կողմից, Երզնկայում։ Ստացողը եղել է Հովհաննես Վարդենիսցին։ Գրված է թղթի վրա, որն ունի 16․7X12․3 չափս։ Ձեռագիրը կազմված է 409 թերթից։ Գրված է միասյուն, բոլորգիր։ Ունի կիսախորան, լուսանցազարդ մանրանկարներ։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ ոսկեթել մետաքս, կապույտ կտավ։ Հիշատակարաններ՝ գրչի՝ 40ա, 160ա, 244բ[1]։

Ժողովածու
Տեսակձեռագիր
ԳրիչՄովսես քահանա Ղազար
ՍտացողՀովհաննես Վարդենիսցի
Տարեթիվ1391
ՎայրԵրզնկա
Թերթեր409
ՆյութԹուղթ
Չափս16․7X12․3
ԳիրՄիասյուն, բոլորգիր
Տող24
Կազմկաշեպատ տախտակ դրոշմազարդ
Մանրանկարչությունկիսախորան, լուսանցազարդ
Համար1980
ԺողովածուՄատենադարան

Բովանդակություն խմբագրել

  • Եւագրեայ Հարիւրաւորքն վեցերորդք։
  • Կիր․ Երզնկացւոյ լուծմունք Հարիւրարոացն Եւագրեայ։
  • Յովհ․ Վարդենիսցւոյ Բացայայտումն բանից Գր․ Նարեկացւոյ։
  • Սահմանք իմաստասիրականք իբր Հարցմամբ։
  • Ճարտասան Յաղագս բնութեան։
  • Գր․ Երուսաղէմացւոյ Սահմանք։
  • Մովս․ Քերթողի Վերլուծութիւնք Ստորագրութեանց Արիստատէլի։
  • Ան․ Շիրակացւոյ Յաղագս կշռոյ, կշռոց և կշռորդաց։
  • Ոսկեբերանի ճառք, մեկնութիւն տեսլեանն Պետրոսի։
  • ՅԱռ որս ճառից Գր․ Աստուածարանի։
  • Յաղագս Խոստովանութեան։
  • Յաղագս միաւորութեան և բնութեան։
  • Մասունք բանի։
  • Յովհ․ Որոտնեցւոյ Քարոզք։
  • Եօթնադրեանք։
  • Մանունք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 689 — 1636 էջ։