Ժողովածու 1869, Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 1869 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1585-1589 թվականներին Անդրեաս սարկավագ գրիչի կողմից։ Ստացողը եղել է Անդրեաս սարկավագ։ Գրված է թղթի վրա, որը ունի 21,7X15,7 չափս։ Ձեռագիրը կազմված է 400 թերթից։ Գրված է երկսյուն, միասյուն, բոլորգիր։ Ունի կիսախորան, լուսանցազարդ մանրանկարներ։ Պահպանակը ունի 4 էջ, գրված է՝ բոլորագիծ երկաթագիր վրա՝ Ավետարան։ Կազմը՝ կաշվեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ ծաղկազարդ կտավ։ Հիշատակարաններ՝ 1բ, 181բ, 316բ, 392ա, հետագայի՝ 1ա (17-րդ դար)[1]։

Ժողովածու
Տեսակձեռագիր
ԳրիչԱնդրեաս սարկավագ
ՍտացողԱնդրեաս սարկավագ
Տարեթիվ1585-1589թթ․
ՎայրԵվդոկիա
Թերթեր400
Չափս21,7X15,7
Գիրերկսյուն, միասյուն, բոլորգիր
Տող34
Պահպանակ3 էջ
Մանրանկարչությունկիսախորան, լուսանցազարդ
Պատառիկ պահպանակ3 էջ
Համար1869

Բովանդակություն խմբագրել

  • Հանելուկք։
  • Միխ․ Ասորւոյ Յիշակարան թարգմանութևան Միխ․ Ասորւոյ։
  • ՅԱսորի գրոց վասն ԺԲ նահապետաց։
  • Գր․ Խլաթեցւոյ Խրատ ժամակարգութևանց։
  • Մովս․ Երզնկացւոյ Կարդ թագաւորացն հայոց ըստ Մովս Խորենացւոյ։
  • Մեկնութիւն Մատթէի։
  • Յաղագս աստիճանաց եկեղեցւոյ։
  • Ան․ Շիրակացւոյ Թիւք որչափութևանց Հին և Նոր կտակարանաց։
  • Խրատք իմաստնոց։
  • Սամ․ Անեցւոյ ՀԱւաքումն ի գրոց պատմագրաց։
  • Թիւք հայրապետաց և թագագաւորաց, Կաթողիկոսը հայոց։
  • Թղառաջք։
  • Դասակարգութիւն վերին զօրացն։
  • Եպիփանու Յաղագս ականց։
  • Կանոնք Մանազկերտի
  • Գր․ Կեսարացւոյ Անուանք քաղաքաց։
  • Անուանք քաղաքաց, Պատմութիւն Փարէս քաղաքին։
  • Դաշանց թուղթ, Վարք Ներս․ Շնորհալւոս։
  • Դաւանութիւն Հռովմեացւոց։
  • Մատթ․ Ջուղայեցւոյ Պատասխանիք հարցմանց Արիսողոմայ։
  • Ներս․ Շնորհալւոյ թուղթք։
  • Յիշատակ է կոտորելոցն ի տաճկաց։
  • Վասն աւերմանն Ամթայ։
  • Յիշատակ է արքային Մանուէլի։
  • Գիրք տղայ կարդարցնելոյ (Այբբենարան)։
  • Օրէնք ծածկագրութևան։
  • Անունք ԺԶ սուտ գրոցն։
  • Անդրէասի Եւգոկացւոյ ժամանակագրութիւն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 662 — 1636 էջ։