Ժողովածու (1862), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 1862 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1641 թվականին Ռամանոս գրիչի կողմից, Նոր Ջուղայում։ Ստացողը եղել է Սահակ Ջուղայեցին։ Գրված է թղթի վրա, որը ունի 20x14 չափս։ Ձեռագիրը կազմված է 265 թերթից։ Գրված է միասյուն, նոտրգրով։ Պահպանակը գրված է՝ մագաղաթի վրա՝ նոտրգրով, դեղագրով, տոմարով։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ սպիտակ և շերտազարդ կտավ։ Հիշատակարաններ՝ 65ա, 135ա, 145ա, 163բ[1]։

Ժողովածու
Տեսակձեռագիր
ԳրիչՌամանոս
ՍտացողՍահակ Ջուղայեցի
Տարեթիվ1641 թվական
ՎայրՆոր Ջուղա
Թերթեր265
Նյութթուղթ
Չափս20x14
Գիրմիասյուն, նոտրգիր
Տող30
ԺողովածուՄատենադարան

Բովանդակություն

խմբագրել
  • Մովս. Խորենացւոյ «Պատմութիւնն հայոց»։
  • Եղիշէի «Պատմություն Վարդանայ և հայոց պատերազմին»
  • Փաւստոսի «Պատմութիւն հայոց»
  • Քարոզք (Գր. Տաթևացի, Յովհ. Որոտնեցի)
  • Վասն լօշտակի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 659 — 1636 էջ։