Ժողովածու (1845)
Ժողովածու (1845), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 1845 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 18-րդ դարում (1740 թվականից առաջ)։ Ստացողը եղել է Խաչատուր վարդապետը։ Գրված է թղթի վրա, որը ունի 19,6x13,5 չափս։ Ձեռագիրը կազմված է 412 թերթից։ Գրված է երկսյուն, բոլորգիրով։ Ունի կիսախորան, լուսանցազարդ մանրանկարներ։ Պահպանակը ունի 2 էջ, գրված է՝ բոլորգիր երկաթագիր, Ավետարան։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ դեղին մետաքս։ Հիշատակարաններ՝ ստացողի 360բ, 402ա, հետագայի՝ 267բ, 402ա[1]։
Ժողովածու | |
---|---|
Տեսակ | ձեռագիր |
Ստացող | Խաչատուր վարդապետ |
Տարեթիվ | 18-րդ դար (1740-ից առաջ) |
Թերթեր | 412 |
Նյութ | թուղթ |
Չափս | 19,6X13,5 |
Գիր | երկսյուն, բոլորգիր |
Տող | 35 |
Կազմ | կաշեպատ տախտակ դրոշմազարդ |
Պահպանակ | մագաղաթ 2 |
Մանրանկարչություն | կիսախորան, լուսանցազարդ |
Պատառիկ պահպանակ | մագաղաթ 2 |
Ժողովածու | Մատենադարան |
Բովանդակություն
խմբագրել- Դաւթի Սահմանք իմաստասիրութեան,Վասն բաժանման,Ի Սահմանացն Դաւթի։
- Առածք հինդ։
- Լուծմունք Սահմանացն Դաւթի։
- Ներս. Շնորհալւոյ Մեկնութիւն բանից ի Սահմանաց իմաստադիրութեան Դաւթի։
- Ամենայն չար տանջելի։
- Առ. Սիւնեցւոյ մեկնութիւն Սահմանաց գրոց։
- Յովհ. Որոտնեցւոյ Ի բանից իմաստասիրաց։
- Գր. Տաթևացւոյ Համառօտ տեսութիւն ի գիրս Պորփիւրի։
- Քարոզք (Յովհ. Որոտնեցի,Գր. Տաթևացի,անանունք)։
- Նախերգանք քարոզից։
- Ձևք օրհնութեանց։
- Մանունք։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 655 — 1636 էջ։