Ժողովածու 1739, Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 1739 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1646 թվականին Հովհաննես սարկավագ գրիչի կողմից։ Ծաղկող՝ Հովհաննես սարկավագ։ Ստացողը եղել է Առաքել վարդապետ։ Գրված է թղթի վրա, որը ունի 20,2X14 չափս։ Ձեռագիրը կազմված է 384 թերթից։ Գրված է մասյուն, բոլրգրով։ Պահպանակը ունի 4 էջ, գրված է՝ բոլորագիծ երկաթագրով վրա՝ Ավետարանով։ Կազմը՝ կաշվեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ զարդահյուս մետաքս։ Հիշատակարաններ՝ 307ա, 371ա[1]։

Ժողովածու
Տեսակձեռագիր
ԳրիչՀովհաննես սարկավագ
ԾաղկողՀովհաննես սարկավագ
Տարեթիվ1646
ՎայրՂարասու
Թերթեր384
Չափս20,2X14
Գիրմիասյուն, բոլորգիր
Պահպանակ4 էջ
Պատառիկ պահպանակ4 էջ
Համար1739

Բովանդակություն

խմբագրել
  • ԴԱւթի Սահմանք իմաստասիրութևան, Վասն բաժնման, Մեկնութիւն ի վերլուծականն Արիստորէլի, Վերլուծութիւն Ներմուծութևան Պորփիւրի։
  • Պարփիւրի Ներածութիւ Ստորոգութևանցն, Պերի արմենիասին Արիստոտէլի։
  • Արիստոտէլի Յաղագս աշխարհի, Յաղագս առաքինութևանց։
  • Դաւթի հարքացւոյ նկատումն Արիստոտէլի։
  • Գր․ Մագիստրոսի Չափաբերականք։
  • Համատօտ հաւաքումն Ստորոգութևանցն Արիստոտէլի ի բնութիւն մարգոն։
  • Մովսքերթողի Վերլուծութիւնք Ստորոգութևանցն Արիստոտէլի։
  • Յոհվ․ Դամասկացւոյ Յաղագս գոյի, էութևան և պատահման։
  • Սեկունդոսի Պատասախանից առ Ագրիանոս։
  • Բանք իմաստնոց։
  • Սահմանք իմաստասիրականք իբր հարցմամբ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 623-624 — 1636 էջ։