Ժողովածու (1716), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 1716 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1276 թվականին, Ստեփանոս գրիչի կողմից։ Գրված է թղթի վրա, որը ունի 17x12 չափս։ Ձեռագիրը կազմված է 348 թերթից։ Գրված է միասյուն, բոլորգիրով։Պահպանակը ունի մագաղաթ 4 էջ, ուղղագիծ երկաթագիր,Ճաշոց.Մամբրեի Ճառ ի ծաղկազարդն։ Կազմը՝ կաշվե տախտակ, աստառը՝ կապույտ կտավ։ Հիշատակարաններ՝ գրչի 277ա, 277բ, 347բ, հետագայի՝ 75բ (1410 թվական), պահպանակ Ա (1629 թվական)[1]։

Ժողովածու
Տեսակձեռագիր
ԳրիչՍտեփանոս
Տարեթիվ1276
Թերթեր348
Նյութթուղթ
Չափս17x12
Գիրմիասյուն, բոլորգիր
Տող25
Կազմկաշվե տախտակ
ԺողովածուՄատենադարան

Բովանդակություն խմբագրել

  • Դաւթի Սահմանք իմաստասիրութեան։
  • Ամենայն չար տանջվելի։
  • Ներս. Շնորհալւոյ Մեկնութիւն բանից ի Սահմանաց իմաստադիրութեան Դաւթի (պակասը լրացրել է Յակ. Ղրիմեցին 1410 թ.)։
  • Պորփիւրի Ներածութիւն Ստորոգութեանցն Արիստոտէլի։
  • Արիստոտէլի Յաղագս աշխարհի, Յաղագս առաքինութեանց։
  • Դաւթի Վերլուծութիւն Ներածութեանն Պորփիւրի։
  • Մեկնութիւնը Ստորոգութեանցն, Պերի արեմնիասին Արիստոտէլի։
  • Յովհ. Սարկաւագի Յաղագս անկիւնաւոր թուոց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 617 — 1636 էջ։