Ժողովածու (1689), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 1689 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 17-րդ դարում Վարդերես Լեհացի գրիչի կողմից Կամենիցում։ Գրված է թղթի վրա, որը ունի 15X9.5 չափս։ Ձեռագիրը կազմված է 628 թերթից։ Գրված է միասյուն, նոտրգրով։ Ունի կիսախորան, լուսանցազարդ մանրանկարներ։ Պահպանակը ունի մագաղաթ 4 էջ, գրված է՝ բոլորագիծ երկաթագրով, Սաղմոսարան։ Կազմը՝ կաշեպատ տախտակ, աստառը՝ կապույտ կտավ։ Հիշատակարաններ՝ գրչի՝ 518ա, հետագայի՝ պահպանակ Ա (1721 թ․)[1]:

Ժողովածու
Տեսակձեռագիր
ԳրիչՎարդերես Լեհացի
Տարեթիվ17-րդ դար
Վայրհավանաբար Կամեն
Թերթեր628
Նյութթուղթ
Չափս15X9.5
Գիրմիասյուն նոտրգիր
Կազմկաշեպատ տախտակ
Պահպանակմագաղաթ 4, բոլորագիծ երկաթագիր, Սաղմոսարան
Մանրանկարչությունկիսախորան, լուսանցազարդ
Պատառիկ պահպանակմագաղաթ 4, բոլորագիծ երկաթագիր, Սաղմոսարան

Բովանդակություն խմբագրել

  • Դիոն. Թրակացւոյ Արուեստ քերականութեան։
  • Դաւթի սահմանք իմաստասիրութեան։
  • Սահմանք իմաստասիրականք իբր հարցմամբ։
  • Ամենայն չար տանջելի։
  • Պորփիւրի Ներածութիւն Ստորոգութեանցն Արիստոտէլի։
  • Արիստոտէլի Պերի արմենիաս, Յաղագս Առաքինութեանց։
  • Դավթի Հարքացւոյ Նկատումն Արիստոտէլի։
  • Էակաց գիրք։
  • Առ․ Սիւնեցւոյ Մեկնութիւնք Սահմանաց գրոց, Ամենայն չար տանջելի-ի, Յաղագս քերականութեան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 306 — 1636 էջ։