Ժողովածու 1686, Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 1686 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1634 թվականին Մարգարե գրիչի կողմից։ Գրված է թղթի վրա, որը ունի 12,5X9 չափս։ Ձեռագիրը կազմված է 429 թերթից։ Գրված է միասյուն բոլորգրով։ Ունի կիսախորան, լուսանցազարդ մանրանկարներ։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ վարդագույն մետաքս։ Հիշատակարաններ գրչի՝ 89բ, 169բ, 299աO[1]:

Ժողովածու
Տեսակձեռագիր
ԳրիչՄարգարե
Տարեթիվ1634 թվական
Թերթեր429
Նյութթուղթ
Չափս12,5X9
Գիրմիասյուն, բոլորգիր
Տող19
Կազմկաշեպատ տախտակ դրոշմազարդ
Մանրանկարչությունկիսախորան, լուսանցազարդ

Բովանդակություն

խմբագրել
  • Պորփիւրի ներածութիւն ստորոգութեանցն Արիստոտէլի։
  • Ստորոդութիւվնք Արիստոտելի Մեկնութիւն Պերի արմենիասին Արիստոտէլի։
  • Արիստոտէլի Յաղագս առաքինութեանց։
  • Յաղագս աշխարհի։
  • Սահմանք իմաստասիրականք իբր հարցմամբ։
  • Դաւթի Վասն բաժանման, Մեկնութիւն ի վերլուծականն Արիստոտէլի։
  • Հաւաքումն ստորոգութեանց Արիստոտելի ի բնութիւն մարդոյն։
  • Մովս․ Քերթողի վերլուծութիւնք ստորոգութեանց Արիստոտէլի։
  • Յովհ․ Դամասկացւոյ Յաղագս գոյի էութեան և պատահման։
  • Սեկունդոսի պատասխանիք առ Անդրիանոս։
  • Դաւթի հարքացւոյ նկատումն Արիստոտէլի։
  • Բարթողիմէոսի հաւաքումն ի դիալևթիեն, որ է տրամաբանութիւն։
  • Սահմանք քերականութեան։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 609 — 1636 էջ։