Ժողովածու (1555), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 1555 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1397 թվականին Երուսաղեմում։ Գրված է թղթի վրա, որը ունի 13,5×9 չափս։ Ձեռագիրը կազմված է 330 թերթից։ Գրված է միյասյուն, բոլորգրով։ Ունի կիսախորան, լուսանցազարդ մանրանկարներ։ Պահպանակը ունի 3 էջ, գրված է մագաղաթի վրա՝ երկաթագրով (Թուղթ Յակոբայ)։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ կապույտ կտավ։ Հիշատակարաններ գրչի՝ 327բ, հետագայի՝ 328ա (17-րդ դար)[1]։

Ժողովածու
Տեսակձեռագիր
Տարեթիվ1397 թվական
ՎայրԵրուսաղեմ
Թերթեր238
Նյութթուղթ
Չափս13,5×9
Գիրմիասյուն, բոլորգիր
Տող16
Կազմկաշեպատ տախտակ դրոշմազարդ
Պահպանակմագաղաթ 3, ուղղագիծ երկաթագիր
Մանրանկարչությունկիսախորան, լուսանցազարդ
Պատառիկ պահպանակմագաղաթ 3, ուղղագիծ երկաթագիր
ԺողովածուՄատենադարան

Բովանդակություն

խմբագրել
  • Ներս․ Շնորհալւոյ Բանք չափաւ, Սահմանանք հաւատոյ։
  • Եփրեմի Վասն անքակ միաւորութեան բանին և մարմնոյ։
  • Գր․ Աստուածաբանի Ղոգինէ։
  • Հարցմունք և պատասխանիք ընդդէմ երկաբնակաց։
  • Ստ․ Օրբելեան Հակաճառութիւն։
  • Հարցմունք Մամբրէի և պատասխանիք Դաւթի։
  • Հարցումն հայոց առ երկրաբնակսն։
  • Սահմանք հաւատոյ, որ ի Նիկիայ։
  • Պօղոսի Տարօնեցւոյ Թուղթ առ Թէոփիստէ։
  • Թէոփիլոսի ճառ։
  • Դեղ քամու։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 581 — 1636 էջ։