Ժողովածու (119), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 119 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1744 թվականին՝ Աբրահամ Աստապատցի գրիչի կողմից, ենթադրաբար Էջմիածնում։ Ծաղկող՝ Աբրահամ Աստապատցի։ Գրված է թղթի վրա, որը ունի 19,7x15 չափս։ Ձեռագիրը կազմված է 370 թերթից։ Գրված է միասյուն, նոտրգիրով։ Ունի լուսանցազարդ մանրանկարներ։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ շերտազարդ մետաքս։ Հիշատակարաններ՝ ստացողի՝ 235ա, հետագայի՝ 4բ(1774 թվական)[1]։

Ժողովածու
Տեսակձեռագիր
ԳրիչԱբրահամ Աստապատցի
ՍտացողԱբրահամ Աստապատցի
Տարեթիվ1744
Թերթեր370
Չափս19,7x15
Գիրմիասյուն, նոտրգիր
Տող29
Կազմկաշեպատ տախտակ դրոշմազարդ
Մանրանկարչությունլուսանցազարդ
ԺողովածուՄատենադարան

Բովանդակություն խմբագրել

  • Թովմ․ Աքուինացւոյ Զնախագիտութենէ և զնախասահմանութենէ։
  • Յաղագս որդեգրութեան աստուծոյ։
  • Յաղագս ստեղծման աշխարհի։
  • Ի գրոց Պատճառաց Արիստոտէլի կամ Պրոկզի։
  • Նիկ․ Լիւբացւոյ Յաղագս երրորդութեան։
  • Սիմ․ Ջուղայեցւոյ Վասն անձին մարգոյ, Յաղագս նշանակութեանց բառից տրամաբանականց։
  • Համառօտ հավաքումն յաղագս հոգւոյ, Յաղագս հրեշտակաց (թրգմ․ Ստ․ Լեհացի)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 253 — 1636 էջ։