Ժողովածու (1171), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 1171 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1628 թվականին Ս. Ստեփանոս Նախավկա գրիչի կողմից։ Ստացողը եղել է Մկրտիչ Ջուղայեցին։ Գրված է թղթի վրա, որը ունի 20.5X15 չափս։ Ձեռագիրը կազմված է 235 թերթից։ Գրված է միասյուն, նոտրգրով։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ սպիտակ կտավ։ Հիշատակարաններ գրչի՝ 95ր, 143ր, 164ա, 194ա, 226բ, 234ա[1]։

Ժողովածու
Տեսակձեռագիր
ԳրիչՍ. Ստեփանոս Նախավկա
ՍտացողՄկրտիչ Ջուղայեցի
Տարեթիվ1628 թվական
Թերթեր235
Նյութթուղթ
Չափս20.5X15
Գիրնոտրգիր
Կազմկաշեպատ տախտակ դրոշմազարդ
ԺողովածուՄատենադարան

Բովանդակություն խմբագրել

  • Յաղագս ասպարիզաց։
  • Գր. Տաթևացւոյ Լուծմունք Յոբայ, Ի դիրս գրչութեան Արիստակիսի և Գէորգայ Սկևռացւոյ։
  • Քարոզք (Գր. Տաթևացի, Գէորգ վրդ. անանունք)
  • Մովսիսի կթղ-ի Տաղ գովասանական ի նորոգութիւն Էջմիածնայ տաճարին։
  • Յովհ. Թլկուրանցւոյ Պատմութիւն արարածոց։
  • Օրհունթիւնք։
  • Հարցումն Սմբատայ և պատասխանիք Եզնկայ Կողբացւոյ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 493 — 1636 էջ։