Ժողովածու (1157), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 1157 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1709 թվականին Հովhաննես քահանա գրիչի կողմից, ենթադրաբար՝ Ագուլիսում։ Ստացողը եղել է Սսեփանոս Ցղնեցին։ Գրված է թղթի վրա, որը ունի 20,4x12,8 չափս։ Ձեռագիրը կազմված է 236 թերթից։ Գրված է միասյուն, նոտրգիրով։ Ունի լուսանցազարդ մանրանկարներ։ Պահպանակը ունի 2 էջ, գրված է՝ մագաղաթի վրա՝ բոլորագիծ երկաթագրով։ Կազմը՝ կաշվեպատ տախտակ դրոշմազարդ։ Հիշատակարաններ՝ 54բ, 202ա, նվիրողի՝ 230բ (1718 թ․)[1]:

Ժողովածու
Տեսակձեռագիր
ԳրիչՀովhաննես քահանա
ՍտացողՍտեփանոս Ցղնեցի
Տարեթիվ1709
ՎայրԱդուլիս
Թերթեր236
ՆյութԹուղթ
Չափս20,4x12,8
Գիրմիասյուն, նոտրգիրով
Տող27
Կազմկաշվեպատ տախտակ դրոշմազարդ
ԺողովածուՄատենադարան

Բովանդակություն խմբագրել

  • Գր․ Նարեկացւոյ Մեկնութիւն Երգոց երգոյն։
  • Եփրեմի Յաղագս զղջման և արտասուաց։
  • Սիմ․ Ջուղայեցւոյ Լուծմունք Պրոկղի, Յաղագս նշանակութեանց բառից տրաբանականց։
  • Գուշակութիւնք օդոց։
  • Կիւրղի Վասն կաղանդաց։
  • Օրացույց։
  • Հերմայ Եռամեծի և Ասկղիպէոս մահմանք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 246 — 1636 էջ։