Ժոել Պոմրա (ֆր.՝ Joël Pommerat, փետրվարի 28, 1963(1963-02-28), Ռոան), ֆրանսիացի դրամատուրգ և ռեժիսոր[1], հեդլայներ, որը դարձել է Ավիոնի 2006 թվականի փառատոնի իսկական սենսացիան. այստեղ ներկայացվել են նրա երեք գործերը` «Կարմիր գլխարկը» (Le petit Chaperon rouge), «Դեպի աշխարհ» (Au monde) և «Առևտրականներ» (Les marchands)[2]:

Ժոել Պոմրա
Ծնվել էփետրվարի 28, 1963(1963-02-28) (61 տարեկան)
ԾննդավայրՌոան
Մասնագիտությունթատերական ռեժիսոր, դրամատուրգ, լիբրետիստ, կոմպոզիտոր և թատրոնի դերասան
Քաղաքացիություն Ֆրանսիա
Պարգևներ
IMDbID 2951257

1990 թվականին նա ստեղծել է սեփական թատերախումբը, որն անվանել է «Կոմպանի Լուի Բրույար»։

Վերջինս բեմադրում է Ժոել Պոմրայի պիեսներից տարեկան գոնե մեկը, սակայն չունի սեփական տարածք, դրա ներկայացումները բեմադրվում են Ֆրանսիայի տարբեր քաղաքների բեմերում։

Այսպես, «Բևեռները» (1995) ներկայացվել են Օվերնի Ազգային դրամատիկական կենտրոնում, «Իմ ընկերը» (2001)` Պարի Վիլետ թատրոնում, «Ի՞նչ ենք մենք արել» պիեսը` Նորմանդիայի ազգային դրամատիկական կենտրոնում, «Դեպի աշխարհ» (2004) և «Առևտրականները» (2006)` Ստրասբուրգի ազգային թատրոնում, «Կարմիր գլխարկը»` Բրետնիյիի թատրոնում, «Մեկ ձեռքովը» (2005)` Տիոնվիլի դրամատիկական կենտրոնում։

2004 թվականին «Դեպի աշխարհ» ներկայացման հաջողության շնորհիվ «Կոմպանի Լուի Բրույարը» հանդես է եկել բազմաթիվ հյուրախաղերով և այսօր դարձել է ժամանակակից դրամատուրգիայի հետ աշխատող ֆրանսիական ամենապահանջված խմբերից մեկը։

2006 թվականին Պոմրայի միանգամից երեք ներկայացումներ` «Դեպի աշխարհ», «Կարմիր գլխարկ» և «Առևտրականները», ցուցադրվել են Ավինյոնի 60-րդ փառատոնի շրջանակներում։

2007 թվականին «Կոմպանի Լուի Բրույարը» երեք տարով դարձել է Պիտեր Բրուկի կողմից ղեկավարվող Բուֆ դյու Նոր թատրոնի ռեզիդենտ, որի բեմում 2007 թվականի հոկտեմբերին բեմադրվել է «Ես դողում եմ» նոր ներկայացումը, որը «Le Monde»-ի թատերական սյունակագիր Ֆաբիեն Դարժի կողմից անվանվել է ռեժիսորի ավարտուն աշխատանք։

Պարգևներ խմբագրել

  • 2007 թվականին Պոմրան «Առևտրականները» պիեսի համար արժանացել է Գրան պրիի` դրամատուրգիայի ոլորտում։

Ծանոթագրություններ խմբագրել