Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ժիրոնդ (այլ կիրառումներ)

Ժիրոնդ (ֆր.՝ Gironde), Գարոն և Դորդոն գետերի ընդհանուր էստուարիան Ֆրանսիայում։ Բացվում է դեպի Ատլանտյան օվկիանոսի Բիսկայան ծոցը։ Երկարությունը 75 կմ է, լայնությունը՝ մինչև 10 կմ։ Նվազագույն խորությունը նավուղում 8 մ է։ Նավահանգիստն է՝ Լը Վեդրոն։

Ժիրոնդի էստուարիա
Էստուարիայի տեղադրությունը

Անվանում խմբագրել

Անվանումն առաջացել է Գարոն գետի անվան բարբառային հնչյունական ձևափոխությունից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».