Ժիրայր Քոչարյան

հայ հասարակական-քաղաքական գործիչ, աշխարհագետ, քարտեզագետ, բանասեր

Ժիրայր Արամի Քոչարյան (փետրվարի 15, 1955(1955-02-15), Նոր Ջուղա, Իրան), հայ հասարակական-քաղաքական գործիչ, աշխարհագետ, քարտեզագետ, բանասեր։ Բեռլինի ազատ համալսարանի դասախոս։

Ժիրայր Քոչարյան
Ծնվել էփետրվարի 15, 1955(1955-02-15) (69 տարեկան)
ԾննդավայրՆոր Ջուղա, Իրան
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունԲեռլինի տեխնիկական համալսարան (1981) և Բեռլինի ազատ համալսարան (1987)
Մասնագիտությունհասարակական գործիչ, քարտեզագիր և բանասեր
ԱշխատավայրԲեռլինի ազատ համալսարան

Կենսագրություն խմբագրել

Ժիրայր Քոչարյանը ծնվել է 1955 թվականին Նոր Ջուղայում։ 1981 թվականին ավարտել է Բեռլինի ճարտարագիտատեխնիակական համալսարանը, 1987 թվականին՝ Պետական ազատ համալսարանը։ 1987 թվականից նույն համալսարանի Հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության ինստիտուտի հայկական բաժնի դոցենտ է։ 1985 թվականին գերմանացի գիտնական Թեսա Հոֆմանի հետ Բեռլինում հիմնել են Հայկական տեղեկատվության և փաստագրության կենտրոն։ 1999 թվականին Բեռլինում ստեղծված Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի նախաձեռնողներից է։ 2001 թվականից Բեռլինում «Նախիջևան» հայրենակցական միության ներկայացուցիչ է[1]։

Հեղինակ է հայ ժողովրդի պատմության, հայոց ցեղասպանության հիմնահարցերին նվիրված մենագրությունների և հոդվածների[1]։

Աշխատություններ խմբագրել

  • Հայաստանի և հայերի կողմից բնակեցված տարածքներն ըստ քաղաքական-պատմական ազդակների` սկսած Բեռլինի վեհաժողովից (1878), գերմաներեն, 1989։
  • Հայոց ցեղասպանությունը 1915-1917 թվականներին, գերմաներեն, 2004։
  • Հոֆման, Թեսսա (1991) Ժիրայր Քոչարյան, Հայ ժողովրդի բնատարածքը պատմաքաղաքական իրադարձության ներքո, սկսյալ Բեռլինի Վեհաժողովից (1878). մի քաղաքական-աշխարհագրական վերլուծություն և փաստագրություն, Dietrich Reimer հրատարակչություն, 1989 (աշխարհագրության ինստիտուտի մատենաշար, Բեռլինի Ազատ համալսարան), 317 էջ, 9 քարտեզ։ Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 1 . pp. 169–171. ISSN 0320-8117[2]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
  2. Թեսսա, Հոֆման, (1991 թ․ հունվարի 28). «Ժիրայր Քոչարյան, Հայ ժողովրդի բնատարածքը պատմաքաղաքական իրադարձության ներքո, սկսյալ Բեռլինի Վեհաժողովից (1878). մի քաղաքական-աշխարհագրական վերլուծություն և փաստագրություն, Dietrich Reimer հրատարակչություն, 1989 (աշխարհագրության ինստիտուտի մատենաշար, Բեռլինի Ազատ համալսարան), 317 էջ, 9 քարտեզ։». lraber.asj-oa.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)