Ժիրայր Քանթարջյան
Ժիրայր Գրիգորի Քանթարջյան (հոկտեմբերի 1, 1931, Եգիպտոս), հայազգի ջութակահար[1]։
Ժիրայր Քանթարջյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1931 (92 տարեկան) Եգիպտոս |
Մասնագիտություն | ջութակահար |
Կենսագրություն խմբագրել
Ժիրայր Քանթարջյանը ծնվել է 1931 թվականի հոկտեմբերի 1-ին Եգիպտոսում։ Առաջին համերգը կայացել է 1938 թվականին Կահիրեում, որտեղ աշակերտել է Ա. Մենաշին, Իտալիայում՝ Վ. Պրշինոդային։ 1949 թվականին համերգներով հանդես է եկել Իտալիայում և Շվեյցարիայում։
1953 թվականին բնակություն է հաստատել ԱՄՆ-ում. ջութակի դասեր է առել Իվան Կալամյանից։ 1982-1989 թվականներին հանդես է եկել Տորոնտոյի կամերային նվագախմբերում։ 1973-1976 թվականներին՝ «Արարատյան» եռյակի ջութակահար (դաշնակահար՝ Րաֆֆի Արմեն, թավջութակ՝ Գիզելա Դեպկատ)։ Երկացանկում ընդգրկվել են Յ. Ս. Բախի, Ն. Պագանինիի, Հ. Վենյավսկու, Կ. Խաչատրյանի ստեղծագործություններից։ Հետագայում դարձել է Տորոնտոյի (Կանադա) սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր։ 1984 թվականին սկսել է դասավանդել Տորոնտոյի համալսարանում, 1988 թվականից՝ Օրֆորդի արվեստի կենտրոնում։
Հիմնադրել է լարային եռյակ։ 1989 թվականին ձայնագրել է Ֆ. Շուբերտի և Ֆ. Մենդելսոնի ստեղծագործություններից։
Մրցանակներ խմբագրել
- 1955 – Ֆիլադելֆիայի «Երիտասարդական ունկնդրություն» մրցանակ,
- 1959 – Բելգիայի Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթի (1959) մրցանակներ։
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |