Ժիվանովիչների ընտանիքի մեղվաբուծության թանգարան
Ժիվանովիչների ընտանիքի մեղվաբուծության թանգարան (սերբ.՝ Музеј пчеларства породице Живановић), թանգարան Սերբիայի Սրեմսկի Կառլովցի քաղաքում։ Հիմնադրվել է 1968 թվականին փիլիսոփա և Սերբիայում ժամանակակից մեղվաբուծության հայր Յովան Ժիվանովիչի թոռան՝ Բորիվոյ Ժիվանովիչի կողմից[1]։
Ժիվանովիչների ընտանիքի մեղվաբուծության թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | apiculture museum?, թանգարան և մշակութային կառույց |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Հարավային Բաչկայի շրջան |
Վայր | Սրեմսկի Կառլովցի |
Հասցե | Митрополита Стратимировића 86б, Сремски Карловци21205 |
Հիմնադրվել է | 1968 |
Կայք | museumzivanovic.com(սերբ.) |
![]() | |
![]() |
Նկարագրություն
խմբագրելԹանգարանում հավաքված են մի շարք առարկաներ, որոնք վկայում են պատմության ընթացքում մարդկանց և մեղուների փոխազդեցության մասին։ Այստեղ ներկայացված են ավելի քան 200 հնագույն փեթակներ և մեղվաբուծության ու նրա արտադրանքի վերամշակման համար անհրաժեշտ տարբեր պարագաներ, որոնց մի մասը մոտ հարյուր հիսուն տարեկան է[2]։
Թանգարանում կարելի է ծանոթանալ նաև մեղուների տարբեր ցեղատեսակներին, ստանալ տեղեկություններ Յովան Ժիվանովիչի փիլիսոփայական աշխատանքների մասին, դիտել Ժիվանովիչների տոհմի լուսանկարները, թանգարանին հանձնված մրցանակները և պատվոգրերը։ Առավել ուշագրավ ցուցանմուշը 1880 թվականի մեղվափեթակն է, որը պատրաստված է Ռավանիցա վանքի տեսքով[3]։
Քանի որ Ժիվանովիչների տոհմը նաև Սերբիայի հնագույն գինեգործական ձեռնարկություններից մեկի սեփականատերն է, սրահներից մեկի ցուցահանդեսը նվիրված է գինեգործությանը[4]։
2015 թվականին մեղվաբուծության թանգարանը հիմնել է պրոֆեսոր Յովան Ժիվանովիչի անվան մրցանակը, որը շնորհվում է այն լրագրողներին, որոնք տեղեկություններ են տարածում սերբ ժողովրդի մշակույթի, ազգային ավանդույթների և սովորույթների մասին[5]։
Պատկերասրահ
խմբագրել- Ժիվանովիչների ընտանիքի մեղվաբուծության թանգարան
-
Թանգարանի բակը
-
Ռավանիցա վանքի տեսքով պատրաստված մեղվափեթակը (1880 թվական)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Muzej pčelarstva Jovan Živanović u Sremskim Karlovcima». VIKENDICA (սերբերեն). 2016 թ․ փետրվարի 24. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «MUZEJ PČELARSTVA PORODICE ŽIVANOVIĆ – SREMSKI KARLOVCI». ТО Војводине (սերբերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Пет деценија Музеја пчеларства у Карловцима». Dnevnik (սերբերեն). 2018 թ․ փետրվարի 18.
- ↑ «Bermet vinarije Živanović - plemenita kapljica sa biljem». Srbiju volimo (սերբերեն). 2013 թ․ հուլիսի 4. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Богдану Ибрајтеру награда „Професор Јован Живановић"». Политика (սերբերեն). 2015 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.