Ժասմին Տուքս

(Վերահղված է Ժասմին Տուկսից)

Ժասմին Տուքս (ծնվել է փետրվարի 1–ին, 1991[1]), ամերիկացի մոդել։

Ժասմին Տուքս
անգլ.՝ Jasmine Tookes
JasmineTookesOhneTitelSS14ChristopherMabsurak.jpg
Ժասմին Տուքսը 2013 թվականին
Ծնվել էփետրվարի 1, 1991
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիությունամերիկացի
Ազգությունամերիկացի
Մասնագիտությունմոդել
Jasmine Tookes Վիքիպահեստում

Վաղ կյանքԽմբագրել

Տուքսը ծնվել և մեծացել է Հանինգտոն Բիչում (Կալիֆորնիա)[2]։ Նա ունի փոքր քույր[2]։ Նրա մայրը հայտնիների նորաձևության ոճաբան է[2]։ Զբաղվել է մարմնամարզությամբ մոտ 10 տարի և մինչ մոդել դառնալը նաև պարապել վոլեյբոլ և ֆուտբոլ։ Դարձել է մոդել 15 տարեկանում[2]։ Տուքսը հայտնաբերվել է իր մոր սրահում՝ մի գործնական ժամադրության ժամանակ[2]։

Անձնական կյանքԽմբագրել

2010 թվականին հայտնի դարձավ, որ Տուքսը և դերասան Բրենդոն Մայքլ Սմիթը ժամադրվել են շուրջ մեկ տարի[3]։ Իսկ 2012 թվականից սկսած նա հանդիպում է մոդել Թոբայաս Սորենսենի հետ[4][4]։ Տուքսը ունի արևմտյան հինդու, աֆրիկացու արմատներ, իսկ նրա մայրական տատիկը Կովկասից է[5]։

ԳործունեությունԽմբագրել

Առաջին անգամ՝ 2010 թվականին գովազդել է Gap ընկերությունը և ուգի կոշիկներ[2]։ Մինչև միջազգային ասպարեզ դուրս գալը նա 2011 թվականին մասնակցեց DKNY և Vogue Italia–ի նախագծերին[2]։ Ըստ New York Post թերթի, երբ Օփրա Ուինֆրին 2011 թվականի հոկտեմբերին տեսնելով Տուքսին անցուղով քայլելիս, զարմացել է և գովերգել նրա փափուկ մաշկը[6]։ 2011 սեպտեմբերի 27–ին models.com–ը ներգրավել է Տուքսին «Թոփ 10 նոր մոդելները» ցանկում[7]։ Նա մասնակցել է 2011 թվականի Գարնանային նորաձևության շոուին և դրա շնորհից դարձել Style ամսագրի թոփ նոր մոդել[8][9]։ 2012 թվականին մասնակցել է Victoria's Secret–ի նորաձևության շոուին։ French Vogue–ը անվանել է նրան իրենց 2012-2013 գարուն/ձմեռ նորաձևության շոուի թոփ 10 նոր դեմքեր–ից մեկը[10]։ Նա նաև քայլել է այնպիսի հայտնի ընկերությունների նորաձևության շոուների համար, ինչպիսիք են՝ Calvin Klein, Tom Ford, Prada, Miu Miu և Վերսաչե[7]։ 2015 թվականին նա դարձավ Victoria's Secret–ի Հրեշտակ[11]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.vogue.it/en/vogue-black/new-faces/2013/02/jasmine-tookes
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Lim, James (2011-12-29)։ «Meet the New Girl: Jasmine Tookes Believes in Humility»։ New York Magazine։ Վերցված է 2012-12-05 
  3. «Brandon Smith keeps cool on ‘Skating With the Stars’»։ Վերցված է 2015-05-20 
  4. 4,0 4,1 Branch, Kate։ «JASMINE & TOBIAS»։ V։ Վերցված է 2014-08-26 
  5. «Meet the New Girl: Jasmine Tookes Believes in Humility»։ The Cut։ Վերցված է 2015-05-20 
  6. «Pass the butter»։ New York Post։ 2011-10-28։ Վերցված է 2012-12-05 
  7. 7,0 7,1 «Top 10 Newcomers SS12: Jasmine»։ Models.com։ 2011-09-27։ Վերցված է 2012-12-05 
  8. «Jasmine Tookes IMG»։ Style։ Վերցված է 2012-12-05 
  9. «Up Close and Personal with Our Top Ten New Models»։ Style։ 2012-11-09։ Վերցված է 2012-12-05 
  10. «New faces from fall/winter 2012-2013 Fashion Week»։ Vogue։ 2012-03-12։ Վերցված է 2012-12-31 
  11. Toomey, Alyssa (2015-04-28)։ «News/ Heavenly News! 2015 Victoria's Secret Angels Announced: Martha Hunt, Stella Maxwell and More!»։ E! News։ Վերցված է 2015-05-04