«Ժառանգություն» (ռուս.՝ «Наследство»), 1984 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Գեորգի Նաթանսոնն Անատոլի Սոֆրոնովի համանուն պիեսի հիման վրա։

Ժառանգություն
Երկիր ԽՍՀՄ
Ժանրընտանեկան սագա
ՌեժիսորԳեորգի Նատանսոն
ՕպերատորՎիկտոր Յակուշև
ԵրաժշտությունՕսկար Ֆելցման
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն88 րոպե

Սյուժե խմբագրել

Իրադարձությունները տեղի են ունենում 1980-ականներին և պատմում են պաշտոնաթող գեներալի ընտանիքում երեք սերունդների հարաբերությունների մասին։ Նրա թոռը՝ Սաշան, չընդունվելով ինստիտուտ, զորակոչվում է բանակ։ Միևնույն ժամանակ նրա ծնողները, քսան տարի ամուսնացած լինելով, որոշում են բաժանվել։ Ֆիլմը սոցիալական և կենցաղային դրամա է, որտեղ սիրո և բարոյական պարտավորությունների թեմաները բացահայտվում են անհատի քաղաքացիական ճակատագրի վերաբերյալ մտորումների համատեքստում։

Դերերում խմբագրել

  • Լեոնիդ Մարկով – Պավել Նիկոլաևիչ Նեդոսեկին, պաշտոնաթող գեներալ, պատերազմի վետերան
  • Զինաիդա Դեխտյարովա – Լյուբով Պետրովնա, գեներալ Նեդոսեկինի կինը
  • Իրինա ՄիրոշնիչենկոՎարվառա Շումովա, գեներալի դուստրը, Սաշայի մայրը
  • Յուրի Վասիլև – Կոնստանտին Շումով, Վարվառայի ամուսինը
  • Վլադիմիր Շիրոկով – Ալեքսանդր Նեդոսեկին, գեներալի թոռը, Վարվառայի և Կոնստանտինի որդին
  • Պյոտր Գլեբով – Միխայիլ Ալեքսանդրովիչ Ստոլետով, գեներալ, Նեդոսեկինի ընկերը, պատերազմի վետերան
  • Գալինա Պոպովա – Գալինա Ստոլետովա, գեներալի կինը, պատերազմի վետերան
  • Պյոտր Շչերբակով – Եվգենի Կարտուզով, գնդապետ, Նեդոսեկինի ընկերը, պատերազմի վետերան
  • Ալեֆտինա Եվդոկիմովա – Թերեզա, Վարվառայի ընկերուհին
  • Սերգեյ Դեսնիցկի – Վարվառայի ծանոթը
  • Սերգեյ Բիստրիցկի – Պյոտր Գավրիլենկո, Ալեքսանդր Նեդոսեկինի համադասարանցին
  • Ալեքսանդր Դոմոգարով – Սլավա, Ալեքսանդր Նեդոսեկինի համադասարանցին
  • Վալենտինա Վոյիլկովա – Կլավա, վարսահարդար, Սլավիկի ծանոթը
  • Ստեպան Ստարչիկով – կապիտան զորակոչի կետում

Բացի դերասաններից, էպիզոդիկ դերերում որպես կամեո ֆիլմում նկարահանվել են՝

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Գեորգի Նաթանսոն
  • Սցենարի հեղինակներ՝ Գեորգի Նաթանսոն, Անատոլի Սոֆրոնով
  • Օպերատոր՝ Վիկտոր Յակուշև
  • Կոմպոզիտոր՝ Օսկար Ֆելցման
  • Նկարիչ՝ Սաիդ Մենյալշչիկով[2]

Քննադատություն խմբագրել

«Ժառանգություն» ֆիլմն ինձ թվում է հնացած, 40-ականների վերջի ու 50-ականների սկզբի ժամանակաշրջանը հիշել ստիպող։ Այս Ֆիլմին բնորոշ սոցիալական վերլուծության սկզբունքները, եթե փոխկապակցված են այսօրվա հետ, ապա վերականգնման, այլ ոչ թե նորացման միջոցով։

— Անդրեյ Շեմյակին, «Искусство кино» ամսագիր, № 1, 1986

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ժառանգություն» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Ժառանգություն» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Գրականություն խմբագրել

  • Наследство // Домашняя синематека: отечественное кино 1918—1996. — М.: Дубль-Д, 1996. — 520 с. — стр. 271

Արտաքին հղումներ խմբագրել