Ժանտանյութային ներկում, բնական թելերի ներկման եղանակ։ Ներկի անհրաժեշտ երանգի և ամրացման համար թելը նախօրոք մշակում են ժանտանյութերով, օրինակ, ճարպաթթուներով, դաբաղանյութերով կամ մետաղների աղերով։ Սրանք ներկի հետ թելի վրա առաջացնում են ամուր, կայուն, վառ գույնի, ջրում չլուծվող կոմպլեքս միացություններ՝ լաքեր, որոնց հատկությունները և գույնը կախված է ներկի քիմիական կառուցվածքից, ժանտանյութի և ներկվող թելի բնույթից։ Ներկման պրոցեսի երկարատևության և բարդության պատճառով ժանտանյութային ներկումն ունի սահմանափակ կիրառություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 281