«Ժանտախտի տարվա օրագիր» (անգլ.՝ A Journal of the Plague Year), Դանիել Դեֆոյի պատմական վեպը, որն առաջինը թողարկվել է 1722 թվականի մարտին[1]։

Ժանտախտի տարվա օրագիր
անգլ.՝ A Journal of the Plague Year: Being Observations or Memorials, Of the most Remarkable Occurrences, As well Publick as Private, which happened in London During the last Great Visitation In 1665
ՀեղինակԴանիել Դեֆո
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրնամակավեպ և պատմավեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էԼոնդոն
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման տարեթիվ1722

Նկարագրություն խմբագրել

Ստեղծագործությունն իրենից ներկայացնում է Մեծ ժանտախտի ժամանակ մարդկային գոյատևման փորձի մասին վեպավորված հաշվետվություն։ Գործողությունը տեղի է ունենում Լոնդոնում 1665 թվականին։ Պատմությունը կառուցված է մոտավոր ժամանակագրությամբ, թեև առանց գլուխների կամ մասերի բաժանելու։

Իր գրքում Դեֆոն քիչ աշխատանք չէ կատարում ճշմարտանման արդյունքի հասնելու համար՝ նկարագրելով կոնկրետ մարդկային շրջապատը, փողոցները, և նույնիսկ տները, որտեղ տեղի են ունեցել այս կամ այն իրադարձությունները[2]։

Վեպը կարելի է համեմատել Սամյուել Փիփսի օրագրերից ստացված իրական հաշվետվությունների հետ, որոնք գրվել են ժանտախտի ժամանակաշրջանում։ Դեֆոյի շարադրանքը, թեև ռոմանականացված է, շատ ավելի համակարգվածնև մանրամասն է, քան Փիփսի շարադրանքը։

Բացի այդ, վեպը կարելի է համեմատել «Նշանվածները» վեպում ժանտախտի նկարագրության հետ, որի հեղինակը իտալացի գրող Ալեսանդրո Մանձոնին է։ Չնայած որոշ նմանակումներին (օրինակ, երկու վեպերը գրվել են շատ տարիներ անց՝ համաճարակի ավարտից հետո), երկու գրողներն էլ օգտագործում են տարբեր ոճական մեթոդներ. Դեֆոյի աշխատանքը լի է դետալներով, բայց գրված է անվախ ոճով, իսկ Մանձոնին ոչ միայն վերստեղծել է Միլանի ընդհանուր մթնոլորտը, այլև վերլուծել է ժանտախտի անհատական արձագանքը իրեն բնորոշ բանաստեղծական զգայունությամբ։

Ամբողջական անվանում խմբագրել

«Ժանտախտի տարվա օրագիր, որը պարունակում է դիտարկումներ և հիշողություններ ինչպես հասարակական, այնպես էլ զուտ անձնական իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել Լոնդոնում 1665 թվականի վերջին մեծ փորձության ժամանակ։ Գրված է այն քաղաքի բնակչի կողմից, որն այս ամբողջ ընթացքում Լոնդոնից չի հեռացել»։

Տես նաև խմբագրել

  • «Նշանվածները»
  • «Դեկամերոն»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Defoe, Daniel». www.projekt-gutenberg.org. Վերցված է 2022 թ․ մարտի 19-ին.
  2. «Daniel Defoe: A Journal of the Plague Year». London Fictions (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել