Ժամացույցի աշտարակ (Տիրանա)

Տիրանայի ժամացույցի աշտարակ (ալբ․՝ Kulla e Sahatit), կառուցվել է 1822 թվականին Տիրանայում, Հաջի Էթհեմ Բեյի կողմից, ով կառուցել է նաև Էթհեմ Բեյի մզկիթը[2]։ Ունի նորաձև ոլորապտույտ 90 աստիճաններից բաղկացած սանդուղք։ Բարձրությունը 35 մետր է, համարվել է Տիրանայի 1800-ական թթ. ամենաբարձր շինությունը։

Տիրանայի ժամացույցի աշտարակ
ալբ․՝ Kulla e Sahatit
Clock Tower of Tirana.jpg
Տեղագրություն ԱլբանիաՏիրանա, Ալբանիա
Կառուցման ժամանակ 1822, վերակառուցվել է 2009, օգոստոսի 26[1]
Բարձրություն
Տեխնիկական պարամետրներ
Ճարտարապետ Հաջի Էթհեմ Բեյ
Սեփականատեր Տիրանայի քաղաքապետարան
##Ժամացույցի աշտարակ (Տիրանա) (Ալբանիա)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Ժամացույցի աշտարակը ունեցել է Վենետիկից բերված զանգ, որը ղողանջել է յուրաքանչյուր ժամը մեկ։ 1928 թվականին Տիրանայի քաղաքապետարանն այն փոխարինեց Գերմանիայից գնված նոր զանգով[2]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ժամացույցը վնասվեց և 1976 թվականին փոխարինվեց Ալբանիայի Շկոդերի եկեղեցու նոր հռոմեական թվականներով ժամացույցով[2]։ 1970 թվականին հռոմեական թվականներով ժամացույցին փոխարինեց չինական ժամացույցը։ 1981 և 1999 թվականներին կատարվեցին աշտարակի վերանորոգման աշխատանքներ։ 1996 թվականից աշտարակի ձեղնահարկի մուտքը դարձավ անվճար[2]։

2010 թվականին Տիրանայի քաղաքապետարանը տուրիստների համար իրականացրեց վերանորոգման աշխատանքներ[2]։

 
Գտնվելու վայրը Տիրանայում

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել