Ժամանակն ընտրել է մեզ
«Ժամանակն ընտրել է մեզ» (ռուս.՝ «Время выбрало нас»), խորհրդային ռազմական դրամա, հինգ սերիաներից բաղկացած գեղարվեստական հեռուստաֆիլմ, որ նկարահանվել է ռեժիսոր Միխայիլ Պտաշուկի կողմից։ Առաջին ցուցադրությունը կայացել է 1979 թվականի աշնանը[1]։
Երկիր | ![]() |
---|---|
Ժանր | ռազմական հեռուստասերիալ և հեռուստադրամա |
Ռեժիսոր | Միխայիլ Պտաշուկ |
Սցենարի հեղինակ | Վլադիմիր Խալիպ և Ալեքսանդր Պետրաշկևիչ |
Դերակատարներ | Եվգենի Գերասիմով, Ստանիսլավ Ժդանկո և Վիկտոր Պրոսկուրին |
Օպերատոր | Յուրի Մարուխին |
Երաժշտություն | Տիխոն Խրեննիկով |
Կինոընկերություն | Բելառուսֆիլմ |
Սյուժե
խմբագրելՖիլմի գործողություններն սկսվում են Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերին Խորհրդային Միության արևմտյան հատվածում։ Սրընթաց կերպով առաջ շարժվող գերմանական զորքերից թաքնվելով խոտանոցում՝ պունյայում (ինչպես այն կոչում է խոտանոցի տեղացի սեփականատերը)՝ պատահաբար իրար են հանդիպում նախկինում անծանող երեք մարդ՝ կոմերիտական ակտիվիստ Վորոնեցկին (Եվգենի Գերասիմով), Կարմիր բանակի լեյտենանտ Նեբիլովիչը (Ստանիսլավ Ժդանլո), Մոսկվայից գործուղված Մոլչանովը (Վիկտոր Պրոսկուրին)։
Բավական արագ նրանք հասկանում են, որ այլևս հնարավոր չէ միանալ յուրայիններին, ռազմաճակատը շատ արագ հեռացել է դեպի արևելք։ Հերոսները միանում են երկրամասի պարտիզանական շարժմանը, և նրանց միջև սկիզբ է առնում մարտական ընկերություն, չնայած նրանց կենսագրությունների ու բնավորությունների տարբերությանը։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Եվգենի Գերասիմով | Իվան Վորոնեցկի |
Ստանիսլավ Ժդանկո | Ալեքսեյ Նեբիլովիչ |
Վիկտոր Պրոսկուրին | Պյոտր Մոլչանով |
Վլադիմիր Գոստյուխին | Սեմյոն Լագուտնիկով |
Վիկտոր Պավլով | ընդհատակի ղեկավար «Ստրատեգ» |
Պյոտր Վելյամինով | Բուտևիչ |
Ալեքսեյ Էյբոժենկո | կոլխոզի նախագահ Վորոնեցկի |
Միխայիլ Գլուզսկի | Ֆադեյ |
Լեոնիդ Մարկով | պրոֆեսոր, պատմաբան Զագորսկի |
Գիրտ Յակովլև | օբեր-լեյտենանտ Կոնրադ Օլցե |
Ստեղծման պատմություն
խմբագրելՍերիալի նկարահանումներն սկսվել են 1976 թվականին և բարդացել են ողբերգական դեպքերով։ 1978 թվականի գարնանը, երբ ամբողջովին նկարված էին երկու սերիաները և սկսվել է երրորդի նկարահանումը, կենցաղային կոնֆլիկտում զոհվել է Ստանիսլավ Ժդանկոն, որ կատարում էր լեյտենանտ Նոբիլովիչի դերը։ Ստիպված են եղել հրաժարվել հերոսների եռյակից և նորից գրել ֆիլմի հետագա սյուժեն։ Երրորդ սերիայում հանդիսատեսին ներկայացվել է, թե լեյտենանտը զոհվել է հերթական մարտում[2]։
Մրցանակ
խմբագրել- 1980 – Լենինյան կոմերիտմիության մրցանակ գրականության և արվեստի բնագավառում, Միխայիլ Պտաշուկ (ռեժիսոր), Եվգենի Գերասիմով (Իվան Վորոնեցկու դերակատար), Վլադիմիր Գոստյուխին (Սեմյոն Լագուտնիկովի դերակատար) – «Բելառուսֆիլմ» կինոստուդիայում ստեղծված «Ժամանակն ընտրել է մեզ» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմի համար։
Երաժշտություն և երգեր
խմբագրելԼուսագրերի ընթացքում հնչում է ֆիլմի թեման՝ Միխայիլ Մատուսովսկու երգերը Տիխոն Խրեննիկովի երաժշտությամբ՝ «Ժամանակն ընտրել է մեզ» (ռուս.՝ «Время выбрало нас») և «Поле Куликово»։ Ֆիլմի առաջին իսկ ցուցադրությունից հետո դրանք մեծ ժողովրդականության են արժանացել Խորհրդային Միությունում։ Այդ ցուցադրությունը (1979 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր) տեղի է ունեցել խորհրդային զորքերի՝ Աֆղանստան մտնելուց ընդամենը մի քանի ամիս առաջ։ Ֆիլմի վերնագիրը (որն իր հերթին երգի կրկներգն է) վերաիմաստավորվել է արդեն Աֆղանական պատերազմի ենթատեքստում։ Պատերազմի մասնակիցների կողմից գրվել են մի շարք համանուն երգեր ու գրքեր[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Время выбрало нас // Советская культура : журнал. — 1979. — С. 4.
- ↑ Раззаков Ф. И. Жданько Станислав // Как уходили кумиры. Сияние негаснущих звезд. — М.: Эксмо, 2010. — ISBN 9785699440269
- ↑ Кривопалов О. В. В едином строю — пропаганда и агитация // Политработники в Афганистане: Политработники 40-й общевойсковой армии в Афганистане (1979-1989 гг.). — Днепропетровск: ИМА-пресс, 2015.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ժամանակն ընտրել է մեզ(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում