Ժամանակի չափաքանակ, միավոր արտադրանքի (աշխատանքի) արտադրության վրա ծախսված աշխատաժամանակի գիտականորեն հիմնավորված, կանոնակարգված մեծություն։ Արտադրանքի չափաքանակի հակադարձ մեծությունն է, որոշվում է ճարտարագիտական հաշվարկների ու ժամանակագրական չափումների միջոցով։ ժամանակի չափաքանակում ներառում են աշխատաժամանակի նորմավորվող տարրերը (հիմնական, օժանդակ, կազմակերպության և տեխնիկական սպասարկման, հանգստի ու բնական կարիքների, տեխնոլոգիական և կազմակերպման պատճառներով չվերացվող ընդմիջումների ժամանակները)։ Ժամանակի չափաքանակը արտադրանքի նորմավորման և աշխատատարության որոշման հիմքն է։ Գիտականորեն հիմնավորված Ժամանակի չափաքանակի ներդրումը, նրա ժամանակին վերանայումը՝ գիտության և տեխնիկայի առաջընթացի և առաջավոր փորձի հաշվառման հիմքի վրա, զգալիորեն նպաստում է աշխատանքի արտադրողականության և արտադրության արդյունավետության բարձրացմանը։

Տես նաև խմբագրել

Աշխատանքի նորմավորում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։