Ժամանակակից արվեստի թանգարան (Հյուսիսային Մակեդոնիա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ժամանակակից արվեստի թանգարան (այլ կիրառումներ)

Մակեդոնիայի ժամանակակից արվեստի թանգարան (մակեդոներեն՝ Музеј на современата уметност (Скопје)), Հյուսիսային Մակեդոնիայի ամենամեծ և առավել ամբողջական ազգային հաստատություններից մեկն է։ Գտնվում է մայրաքաղաք Սկոպյեում։ Հիմնադրվել է 1963 թվականին ավերիչ երկրաշարժից հետո։ Թանգարանային կառույցի շենքը հատկացրել է լեհական կառավարությունը։

Ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հյուսիսային Մակեդոնիա[1]
ՏեղագրությունՍկոպիե
Հիմնադրվել էփետրվարի 11, 1964
Կայքmsuskopje.org.mk(մակեդ.) և msu.mk/doma/(մակեդ.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Հավաքածու խմբագրել

Հավաքածուն կազմված է երկու մասից՝ միջազգային և ազգային։ Միջազգային հավաքածուն արտացոլում է աշխարհի գրեթե բոլոր մասերի ժամանակակից արվեստը։ Հավաքածուի մեծ մասն արտացոլում է 1950, 1960 և 1970-ականների արվեստի շարժումները, չնայած այն պարունակում է նաև վաղ ժամանակակից արվեստի շուրջ հարյուր աշխատանքներ։ Հին նմուշներում ներկայացված են Էմիլ Ֆիլայի, Ֆեռնան Լեժեի, Անդրե Մասոնի աշխատանքները։ Աշխարհահռչակ արվեստագետներից ներկայացված են Պաբլո Պիկասոն, Հանս Հարտունգը, Վիկտոր Վազարելի, Ալեքսանդր Կոդլեր, Պիեռ Սուլաժ, Ալբերտո Բուռի, Ռոբերտ Յակոբսեն, Էթենն Այդու, Զոլտան Կեմենի, Ռոբերտ Ադամս, Էմիլիո Վեդովա, Անտոն Կլավե, Գեորգ Բազելից։

Շենք խմբագրել

 
Թանգարանի շենքը

Ավելի քան հինգ հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող կառույցը բաղկացած է երեք փոխկապակցված մասնաշենքերից՝ կառուցված ուշ մոդեռնիզմի ոճով։ Նախագիծն իրականացվել է լեհական «Վագրեր» ճարտարապետների խմբի կողմից։ Մշտական և ժամանակավոր ցուցասրահներին կից գործում են 120 տեղանոց կինոթատրոն, գրադարան, արխիվ, խանութ, պահետստատուն, վարչական գրասենյակներ, ինչպես նաև թանգարանային խանութ և խորտկարան[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GeoNames — 2005.
  2. «Музеј на современата уметност. Зграда» (մակեդոներեն). Музеј на современата уметност. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից արվեստի թանգարան (Հյուսիսային Մակեդոնիա)» հոդվածին։