Թադևոս Ջիլավյան

հայ արձակագիր
(Վերահղված է Թ. Ջիլավյանից)

Թադևոս Ջիլավյան (1892, Ջալալօղլի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն - 1937), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Թադևոս Ջիլավյան
Թադևոս Սարգսի (Սերգեյի) Ջիլավյան
Ծնվել է1892
ԾննդավայրՋալալօղլի, այժմ՝ Ստեփանավան, (Հայաստան)
Մահացել է1937
Մասնագիտությունարձակագիր

Ծնվել է Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան)։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա ավարտել Մոսկվայի առևտրի ինստիտուտի տնտեսագիտական բաժինը։ Եղել է Ստեփան Շահումյանի կողմից Հայաստանում կազմակերպված մարքսիստական առաջին խմբակի անդամներից։ Նրա «Փրկիչ կոոպերատիվ» պատմվածքը 1926 թվականին արժանացել է Հայկոոպի գրական մրցանակին։ Ջիլավյանի պատմվածքները թարգմանվել են ռուսերեն։ Մահացել է 1937 թվականին[1]։

Թ. Ջիլավյանի երկերը խմբագրել

  • Անխնամը (պատմվածք), Թիֆլիս, տպարան ԱՍՖԽՀ երկաթուղիների, 1926, 16 էջ։
  • Փրկիչ կոոպերատիվ, Երևան, Հայկոոպի հրատ., 1927, 30 էջ։
  • Բատրակ Սամուլ, Թիֆլիս, Զակկնիգա, 1929, 64 էջ։
  • Պատմվածքներ, գիրք երկրորդ, Թիֆլիս, Սախելգամի, 1936, 304 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1964, 136 էջ։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 466.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թադևոս Ջիլավյան» հոդվածին։