Թրոթ, (կորեերեն՝ 트로트), հարավկորեաան երաժշտական ժանրերից մեկը, որը բնութագրվում է կարծրատիպային կրկնվող ռիթմով, հնգատոն գամմայով և կորեական ժողովրդական երգերի ազդեցության տակ թրթռացող երգելու մեթոդով։ Թրոթը նաև ծագել է ամերիկյան Foxtrot պարային երգից[1][2] և ստեղծվել է արևելյան ավանդական երաժշտությունը Միացյալ Նահանգների և եվրոպական երկրների տարբեր երաժշտությունների հետ խառնելու միջոցով[3]։

Թրոթ ռիթմեր

Պատմական ակնարկ խմբագրել

Մինչ ճապոնական գաղութացման շրջան խմբագրել

1922-1930 թվականներին, ներառյալ «Մահվան գովք»-ի Յուն Շիմդոկը, և շատ այլ երգիչներ՝ ինչպիսիք են «Առվին թափվող ծաղիկներ»-ի Լի Ջոնգսուկը, «Եկ գարնանային երգ երգենք»-ի Չե Գյույոպը և «Երեք ընկեր»-ի Չե Դոնգվոնը, ինպես նաև «Ամրո»- յի Քիմ Յոնշիլը այդ ժամանակվա վառ ներկայացուցիչներ էին։ 1930-ական թվականների կեսերին և վերջերին տեղ էր գրավում հսկայական մեդիան, որը ներկայացնում էին երաժշտական արդյունաբերությունը և ռադիոհեռարձակումը։ Հիմնական գործերը, որոնցով որոշվեց թրոթը մտցնել 30-ականների կեսերից մինչև վերջ, Լի Նան-Յանգի «Մոգփոյի ի արցունքները», Նամ Ինսուի «Տխուր սերենադ», «Զգացմունքների դարաշրջան», Հվանգ Գըմշիմի «Քեզ, որ խնայող ես» և Կիմ Ջոնգուի «Արցունքոտ Թուման գետ»-ն էին։

Երբ ճապոնական իմպերիալիստները կիրառում էին ազգային բնաջնջման քաղաքականություն, ավելացավ էնկա հակում ունեցող երգերի քանակը՝ ճապոնամետ երգիչների գործունեության հետ մեկտեղ, բայց պահպանվեցին նաև կորեական յուրահատուկ տրամադրություններ պարունակող երգերը։

Անկախացումից հետո, 1950-ական թվականներ խմբագրել

Ազատագրմանը զուգընթաց սկսվեց ճապոնական մշակույթի ընհանրապես հեռացման գործընթաց:Հյոնինը, ով իր դեբյուտը կատարեց 1947 թվականին, մեծ հիթ ունեցավ «Շիլլայի լուսնյակ գիշեր» ֆիլմում։ Այդ ժամանակից ի վեր, ակտիվ գործունեության շնորհիվ մինչև 1950-ականները, լույս տեսան բազմաթիվ հայտնի երգեր:1950 թվականին բռնկվելով Կորեական պատերազմը, այդ տարիներին հանրաճանաչ դարձան պատերազմական երգեր, ինչպիսիք են Հյոնինի «Բարի գիշեր, իմ ընկեր» և Շին Սեյանգի «Առաջնագծի գիշերային երգ»-ը, սակայն հրադադարից հետո սիրված էին այնպիսի երգեր, ինչպիսիք են Հյոնինի «Ուժեղ եղիր, Քըմ Սունա» և Նամ Ինսունի «Բուսանի հրաժեշտի կայան» հայտնի երգերը, որոնք պատկերում են պատերազմի ցավն ու տեղահանված մարդկանց վիշտը։Մասնավորապես, 1954 թվականին հիթ էր Լի Հեյոնի «Սրտաճմլիկ Միարի բլուր» գործը, քանի որ այն գնահատվում էր որպես Կորեական պատերազմի ցավը խորապես արտահայտող երգ։ Այդ ժամանակ ոչ միայն արգելված էին տպագրվել կորեական պատերազմից առաջ և հետո Հյուսիսային Կորեայից փախած գրողների ստեղծագործություններն, այլ նաև կոմպոզիտորների, քնարերգուների և երգիչների շատ երգեր:Որպես ներկայացուցիչ երգեր, որոնցից է Փաք Ցեհոնգի «Հարյուր մղոն մինչ նավթահոր»երգը, մինչ 1988 թվականը չեն տպագրվել, սակայն ձեռք են բերել մեծ հայտնիություն և երգվել ժողովրդի շրջանում։ 1957 թվականին առաջին անգամ հանդես եկավ «Էլեգիայի թագուհի» մականվամբ Կորեայի ներկայացուցիչ երգչուհի Լի Միջը, իսկ LP- ի վարկածի դարաշրջանը սկսվեց 1959 թվականից։ 1950-ականների վերջին հայտնվեցին և ուշադրություն գրավեցին բարձր կրթություն ստացած երգիչներ։

Բացի այդ, թրոթը համարվում է ռիթմերից մեկը՝ վալս, բլյուզ, տանգո, մամբո, ռումբա և բուգի-վուգի հետ միասին կատարվող։ Օրինակ՝ այն ժամանակ թողարկված երգերը, ինչպիսիք են «Նունլի Մամբոն», «Ռայնի տանգոն» և «Կիթառ Բուգին», հիմնված չեն թրոթի ռիթմի վրա։ Հասկանալի է, որ թրոթը որպես ձև կամ ժանր չէր դիտվում առնվազն մինչև 1950-ական թվականները։

1960-1970-ական թվականներ խմբագրել

Թրոթը ժանր է դարձել 1960-ականներից։ Այդ ժամանակ էր, որ այս ժանրը ստացավ «Պոնգծակ» ( 2/4 ռիթմ ունեցող երգ) մականունը:1960-ականների կեսերին թերթերում և ամսագրերում «թրոթ» և «պոնծակ» բառերը փոխադարձաբար օգտագործվում էին, և դրանց մեջ «պոնծակ»-ը խիստ նվաստացուցիչ բնույթ ուներ, ուստի կարելի է տեսնել, որ այն աստիճանաբար փոխարինվեց «թրոթ» բառով։ LP դարաշրջան մտնելուն պես թրոթը հետագայում զարգացավ:Հատկապես, 1959 թվականին դեբյուտ կատարած Լի Միյանը,որը համարվում է 1960-ականների ամենաակտիվ երգիչներից մեկը,այդ ժամանակաշրջանում բարձրացավ և կանգնեց թրոթի կենտրոնում։ Եվ ի հայտ գալով՝ բարձր կրթություն ստացած այնպիսի երգիչներ, ինչպիսիք են Չհե Հիջունը և Քիմ Սանգհին, բակալավրի աստիճան ստացած երգիչները մեծ ուշադրության արժանացան։ Հյոնմիի «Մթնշաղ», որն իր նորամուտը նշեց ԱՄՆ բանակի 8-րդ բեմում աշխատելիս, մեծ ժողովրդականություն վայելեց։ 1961 թվականին Հան Մյոնգսուկի կողմից հրատարակված «Դեղին վերնաշապիկով մարդը» երգը մեծ տարածում գտավ, և ֆրանսիացի շանսոնյե երգչուհի Իվետ Ջիրոտտիի և ճապոնացի Միչիկո Համամուրայի վերափոխմամբ այն տարածվեց ոչ միայն Կորեայում, այլ նաև Հարավարևելյան Ասիայում[4]։ 1966 թվականին Մուն Ջուրան, որ իր նորամուտը նշեց «Իմ ընկերոջ երգը» երգով, նրա խռպոտ ձայնը նրան դարձրեց ամենագրավիչ երգիչներից մեկը։

1967 թվականին, Նամջինի «Breaking Hearts»-ը մեծ հիթ եղավ, և նույն թվականին իր դեբյուտը կատարեց նրա մրցակից,իսկ հետագայում ազգային երգիչ Նա Հունան։ Եվ ի հայտ եկան այս երկու նոր երգիչները։ Մյուս կողմից, մեծ գործունեություն են ծավալել քույր երգիչները, այդ թվում հայտնի են Ցոնգ քույրերը, ովքեր երգում էին «Վաշինգտոնի հրապարակ» և «Wuleung-do twist» երգերը, «Տղամարդկանց համար արգելված գոտի» և «Հվաջինփոյում ծնված սեր» երգերը կատարող Լի քույրերը, ինչպես նաև «Մափո կայան», «Սամչոնփոյի օրիորդ» երգերը կատարող Ըն Բանգուլ քույրերը։

1970-ականներին նոր երգիչներ Նամջինը և Նա Հունան կազմեցին երկու հոգու մրցակցային համակարգ՝ ջախջախելով կորեական երաժշտական արդյունաբերությունը։ Այս ժամանակահատվածում հայտնվեցին շատ ժանրերի երգիչներ, ինչպիսիք են կիթառահար և ժողովրդական երգիչները, բայց թրոթը դեռևս գերակշռում էր՝ ավելի շատ սիրված թրոթ երգիչներ Նամջինի և Նա Հունայի շնորհիվ ։ Հատկապես, Նամջինը ցույց տվեց փոփ ոճ և արագ տեմպով թրոթ, իսկ Նա Հունան հիմնականում երգում էր ավանդական թրոթ, ուստի այդ ժամանակաշրջանից թրոթը բաժանվել է տարբեր երաժշտական տարրերի՝ բաժանվելով և հեռանալով ավանդականից։ Հանրաճանաչություն ձեռք բերեցին Մուն Ջուրանի «Հրաժեշտ օդանավակայանում», «Օդանավակայանի քամին», «Օդանավակայանի սպասասրահ» շարքերը։ 1975 թվականին Սոնգ Դեգվան գրեց շատերի կողմից սիրված «Մայրամուտի օրը» և դարձավ երգիչների արքա։ Ապա 1976 թվականին մեծ հիթ դարձավ Ցո Յոնգփիլի «Վերադարձիր Բուսանի նավահանգիստ»- երգը՝ ունենալով օր վրա թրոթի ազդեցությունը:1977-ին ստեղծեցին խմբեր, ինչպիսիք են «He 6» և «Չեհոնը և սև թիթեռ»- ը, և 70-ականների երկրորդ կեսին հիթ դարձավ Չեհոնի «Պավլոնյայի տերևներ» գործը, որը ակտիվ գործունեություն էր ծավալում որպես վոկալիստ և կիթառահար, իսկ Ճապոնիայում դեբյուտ կատարեց Լի Սոնգեն, որը ներկայացրեց թրոթը։ Այդ ժամանակից ի վեր ճապոնիայում ակտիվ գործունեություն սկսեցին ծավալել այնպիսի երգիչներ, ինչպիսիք են Չո Յոնգփիլը, Քիմ Յոնջան և Քե Ընսուկը, և շատ թրոթ երգեր հիթ դարձան։

1980- ական թվականներ խմբագրել

1970-ական թվականների վերջին, Չո Յոնգփիլ անունով մի հռչակավոր երգիչ հայտնվեց և հիթ դարձան նրա այնպիսի թրոթ երգեր, ինչպիսիք են ինչպիսիք են «Ատում եմ, ատում եմ, ատում եմ» և «Անկեղծ խատուտիկ»-ը։ Այս ժամանակահատվածում գործում էին տարբեր կորեաան երաժշտություններ, բայց դրանց մեջ կարևոր տեղ էր գրավում թրոթը։ Մասնավորապես, հայտնվեցին մեծ թվով թրոթ ժանրով կատարող երգչուհիներ, այդ թվում՝ Քիմ Սուհին, Շիմ Սուբոնգը և Ցու Հյոնմն։

Քիմ Սուհին կոմպոզիտոր էր և աշխատում էր որպես «Blackkets» խմբի վոկալիստ ԱՄՆ 8-րդ բանակում ։ Նա հիթ դարձրեց այնպիսի դանդաղ մեղեդային թրոթներ, ինչպիսիք են՝ «Նամփոդոնգի Բրյուսը», «Կապանք»«Կորած կապվածություն»-ը, և երգելու տարբեր մեթոդներ ներառելց թրոթի մեջ։ 1986 թվականին, նա մեծ ժողովրդականություն էր վայելում իր «Գնացք դեպի հարավային գիծ» գործը, որը հայտնի է որպես ազգային և աշխույժ երգ։

Շիմ Սուբոնգը առաջին կորեացի երգիչ-երգահանն էր, ով առաջին անգամ հանդես եկավ թրոթով Համալսարանական երգի 2-րդ փառատոնում և նրա երգերից մի քանիսը, որոնցից են «Ո՞վ ես դու», «Մուգունգհվա», «Ես միայն սիրուն գրտեմ» երգը, հիթ դարձան:Իսկ 1984 թվականին, նրա«Տղամարդը նավ է, իսկ կինը՝ նավահանգիստ»»գործը գրանցեց ավելի քան 20,000 օրինակ վաճառք։

Ցու Հյոնմինը, ով դեղագործ էր, իր նորամուտը նշեց Քանգբյոն երգի 2-րդ փառատոնում և հիթեր դարձան նրա «Անձրևոտ Յոնգդոն կամուրջ», «Լաց լինելով զղջում եմ», «Արցունքների Բրյուս» գործերը,իսկ 1988 թ. նաա շահեց KBS երաժշտական մրցանակաբաշխության 18-րդ մրցանակը և 3-րդ «Ոսկե սկավառակ» գլխավոր մրցանակը։

1980-ականների վերջին թրոթն հասավ իր գագաթնակետին։ 1987 թվականին «Բարբառների ակումբ Մեդլի» երգով իր դեբյուտը կատարեց Մուն Հիոկը, որը այդ ժամանակ ավագ դպրցի աշակերտուհի էր, և սահմանեց 3,6 միլիոն օրինակ ֆենոմենալ ռեկորդով վաճառք։ Իսկ1989 թվականին նա հրատարակեց «Սիրո փողոցը» երգը Հարավային Սեուլի՝ Յոնգդոնգի մասին, որն այդ ժամանակ առաջանում էր որպես նոր քաղաք։

Մին Ջուրանի «Տղամարդը հանգիստ չի տալիս կնոջը» երգը, որը նկարագրում է ամուսնու և կնոջ կյանքը, դառնալով հիթ՝ սիրվեց շատ սերունդների կողմից, և Ճապոնիայում որպես էնկա երգիչ հայտնի Քիմ Յոնջայի «Մերկուրիի լապտեր»-ը, և ԱՄՆ-ի 8-րդ բանակային ստորաբաժանումում ակտիվություն ցուցաբերող Քիմ Ջիէի«Մուլլե» երգը, դարձան հիթեր և ակտիվացրեցին թրոթը։

1982թվին, Մուն Սոնգջեն կատարեց «Բուսանի ճայ» -ը, և այս երգը էլ ավելի հիթային դարձավ, երբ օգտագործվեց որպես քաջալերող երգ բեյսբոլային Lotte Giants թիմի համար։ Այդ տարի Սոլ Ունդոն իր նորամուտը նշեց KBS- ում որպես նորեկ երգիչ, և նրա դեբյուտային «Կորցրած երեսուն տարի» երգը սիրվեց որպես շարժման թեմատիկ երգ՝բաժանված ընտանիքներ գտնելու համար։

1989-ին, Հյոնչոլը իր «Հինածաղկի զգացմունքներ» երգի համար արժանացավ KBS երաժշտական մրցանակաբաշխության գլխավոր մրցանակի և նաև տարածեց թրոթի կայսերական իշխանությունը ամբողջ երկրով մեկ։ Իսկ Թե Ջինան՝ որպես երգիչ, իր երկրորդ դեբյուտը կատարեց Լիմ Ջոնգսուի հեղինակած «Օ Քյոնգի» երգով և հասավ իր գագաթնակետին`զբաղեցնելով երգի հիթ շքերթների առաջին հորիզոնականը։

1990 - ական թվականներ խմբագրել

Սոնգ Դեգվան և Թե Ջինան,ովքեր ԱՄՆ-ից տուն վերադարձան 1980-ական թվականների վերջին և մեծ հաջողությունների հասան, հանգեցրին թրոթ երաժշտության վերածննդին՝ երկար մութ ժամանակաշրջանից հետո ժողովրդականություն վայելող Հյոնչոլի (երգիչ) հետ ձևավորելով թրոթի պատմության դարաշրջան։ Նրանք նաև հանրությանը ներկայացրեցին նոր տիպի թրոթ, որը մի փոքր տարբերվում էր ավանդական թրոթից իր երաժշտական տարրերով։ Փե Իլհոն, որը երկրագործ երգիչ էր, կատարեց «Քո երկրի բերքը ամենաառողջն է» երգը՝ խթանելով կորեական գյուղատնտեսական արտադրանքին:Եվ որոշ ժամանակ պայթեց նաև Կորեական երազանքի տենդը։

Մյուս կողմից, կին կատարողների շարքում, Բանգ Սիլին, ով դեբյուտ է կատարել որպես «Սեուլի քույրեր», դարձավ մենակատար և թողարկեց «Սեուլյան տանգո» ալբոմը,որը գրավեց երաժշտական արդյունաբերության մեջ առաջին տեղը և ձեռք բերեց թրոթի կարգավիճակ։ Բացի այդ, մեծ ժողովրդականություն ձեռք բերեցին քնարական և միօրինակ մթնոլորտ ունեցող թրոթներ, ինչպիսիք են Չո Յունայի «Հետք», Հան Հյեջինի «Դարչնագույն հիշողություւներ»- ը և Փակ Յունգյոնգի «Բուչո»-ն։

Այնուամենայնիվ, 1990-ականների կեսերին, քանի որ ռոքը, բալլադը, պարային փոփը, R&B- ն ու հիփ-հոփը ղեկավարում էին Կորեայի երաժշտական արդյունաբերությունը, թրոթը շատ օտարացված էր, և թրոթ կատարող երգիչները, որոշ ժամանակ հայտնվել էին լճացման մեջ։

Այս ժամանակահատվածում հայտնվեց պարող երգիչ Քիմ Հեյոնը և ներկայացրեց կիսաթանկարժեք թրոթ՝ ավանդական թրոթին ավելացված մի քանի երաժշտական տարրերով։ Քիմ Հեյոնը ապահովեց երիտասարդներին՝ «Սեուլ, Դեջոն, Դեգու, Բուսան» երգով ստեղծելով համանուն ալիքը, և հաստատվեց որպես նոր սերնդի թրոթ երգիչ։

2000-ականներից հետո խմբագրել

Երբ Քիմ Հեյոնը փորձեց նոր կիսաթրոթը, թրոթ երգիչներից շատերը հեռացել էին ավանդական թրոթից, և կիսաթրոթը, որը թրոթի և երաժշտության տարբեր ժանրերի համատեղումն է, սկսեց ծաղկել՝ հանգեցնելով թրոթի բազմազանության։ Այնուամենայնիվ, թրոթ երաժշտությունը սահմանափակվել է միջին տարիքային խավում, քանի որ այն դեռևս ճանաչված է որպես մեծահասակների երգ կամ հնացած երգ։ Սակայն, Ցանգ Յունջունգի 2004-ի դեբյուտով , և միաժամանակ նրա «Օ՜հ, Աստվա՜ծ իմ» գործով, թրոթը աստիճանաբար ավելի հարազատ դարձավ նոր սերնդին։ Դրա հետևանքով, թրոթ երաժշտությունը շարունակում էր լայնորեն տարածվել հասարակության մեջ՝ որպես միաձուլում, այլ ոչ թե իսկական ժանր։ 2005-ին Փաք Սանգչոլի «Անպայման» երգը դարձել է համար մեկ թրոթ երգը, որը ընտրում էին տղամարդիկ տարբեր միջոցառումների ժամանակ, ինչպիսիք են կարաոկեները կամ խնջույքները։ 2006 թվականին, երբ Փաք Հյոնբինը հայտնվեց որպես թրոթ կատարող իր «Gondre mandre» երգով, այս երեք երգիչները շատ արագ հայտնվեցին թրոթ աշխարհում որպես նոր երրորդ կերպար։ Իրենց ծնունդով շատ երիտասարդ երգիչներ մարտահրավեր են նետում թրոթին, և ի հայտ են գալիս այնպիսի երիտասարդ թրոթ երգիչներ, ինչպիսիք են Վինքը, Հոնգ Ջինյոնգը,Քիմ Սունջանը, Բեք Սուջոնգը և ուրիշներ։

Մասնավորապես, «Թրոթ իքս» երաժշտական ծրագիրը, որը վերանայում է թրոթը՝համատեղելով ավանդական թրոթը այլ երաժշտական ժանրերի հետ, եթեր է հեռարձակվել 2014 թվականին, իսկ 2019 թ.-ից TV Chosun- ով սեզոնային եթեր հեռարձակվելով «Վաղվա համար Միս թրոթ» (իգական սեռի) և «Վաղվա համար Միստր թրոթ» ( արական սեռի) հաղորդումները՝,«Թրոթի» ալիքը՝ սենսացիա ձեռք բերեց։ Ի հավելումն, Յու Ջեսուկը իր առաջին դեբյուտը կատարեց որպես այսպես կոչված թրոթ երգիչ «Յու Սանսլ» մշակութային հեռարձակման «Ի՞նչ անենք» ֆիլմում և մեծ ժողովրդականություն վայելեց։ Ներկայումս ավանդական թրոթից շեղված կիսաթրոթը լայնորեն տարածվում է։ Այնուամենայնիվ, թրոթի ավանդական տոհմը նույնպես շարունակվում է, այդ թվում ՝ Ցու Հյոնմի, Մուն Հիօկի, Քիմ Յոնգիմի և Յու Ջինայի գլխավորությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել