Թրինե Հաթերսթադ (նորվ.՝ Elsa Katrine Hattestad, ապրիլի 18, 1966(1966-04-18)[1][2], Լյորենսկուգ, Ակերսհուս, Նորվեգիա), նորվեգացի նիզականետորդուհի, Սիդնեյի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն, Ատլանտայի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն։ Երկու անգամ դարձել է աշխարհի ռեկորդակիր[3]։ Հինգ անգամ անընդմեջ մասնակցել է ամառային օլիմպիական խաղերին՝ 1984 թվականից 2000 թվականը։ Անձնական լավագույն ցուցանիշն ունեցել է 2000 թվականին՝ 69.48 մետր։

Թրինե Հաթերսթադ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝բուկմոլ՝ Elsa Katrine Solberg
Մասնագիտացում՝հանդբոլիստ և javelin thrower
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 18, 1966(1966-04-18)[1][2] (57 տարեկան)
Ծննդավայր՝Լյորենսկուգ, Ակերսհուս, Նորվեգիա

Կարիերա խմբագրել

Հաթերսթադն առաջին անգամ որպես նիզականետորդուհի հանդես է եկել 1981 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որտեղ զբաղեցրել է 5 -րդ հորիզոնականը։ 1990 -ական թվականների սկզբին Հաթերսթադը համարվում էր նիզականետորդուհիների առաջատարներից մեկը։ 1993 թվականին նվաճել է իր առաջին միջազգային կոչումը՝ հաղթելով Շտուտգարտում կայացած թեթև աթլետիկայի աշխարհի առաջնությունում։ Հաջորդ տարի, աշխարհի չեմպիոնի կոչմանը հավելել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը` հաղթելով Հելսինկիում կայացած թեթև աթլետիկայի Եվրոպայի առաջնությունում։ Օլիմպիական խաղերում Հաթերսթադն առաջին անգամ օլիմպիական մեդալ է նվաճել 1996 թվականին՝ Ատլանտայում (բրոնզե մեդալ)։ Հաջորդ տարի նա կրկին հաղթել է աշխարհի առաջնությանը, որն այս անգամ անցկացվել է Աթենքում։ Սակայն արդեն 1999 թվականին՝ Սևիլյայում կայացած աշխարհի առաջնությունում զրկվել է աշխարհի չեմպիոնի կոչումից՝ զբաղեցնելով միայն երրորդ հորիզոնականը։ Հաթերսթադի գլխավոր հաղթանակը 2000 թվականի Սիդնեյի ամառային օլիմպիական խաղերում էր, որտեղ նա դարձավ օլիմպիական չեմպիոն[4]։

Անձնական կյանք խմբագրել

Երիտասարդ տարիներին համարվել է խոստումնալից հանդբոլիստուհի՝ խաղալով նորվեգական երկրորդ լիգայում։

Ամուսնացել է Անդերս Հաթերսթադի հետ, ունի չորս զավակ։ Ամուսնուց բաժանվել է 2017 թվականին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  2. 2,0 2,1 World Athletics database
  3. "Trine Hattestad". Norsk biografisk leksikon (snl.no). Retrieved 14 July 2016.
  4. «Hattestad finally wins javelin gold». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  5. Trine Hattestad: Den tidligere OL-stjerna bekrefter bruddet. Skilles etter 28 år som mann og kone

Արտաքին հղումներ խմբագրել