Թրեր քարի մեջ (հուշարձան)

հուշարձան Նորվեգիայում
Թրեր քարի մեջ (հուշարձան)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՔանդակագործՖրից Ռյոեդ
Ստեղծում1983
Բարձրություն10 մետր
Երկիր Նորվեգիա
ԲնակավայրՍթավանգեր
Նյութբրոնզ և գրանիտ
 Sverd i fjell Վիքիպահեստում

Թրեր քարի մեջ (նորվ.՝ Sverd i Fjell), Նորվեգիայի Ռուգլան շրջանի Ստավանգեր քաղաքի մոտ, Հաֆրսֆյորդի Մոլեբուխտի արևելյան կողմում կանգնեցված հուշարձան[1]։

Հուշարձանը կառուցվել է 872 թվականին տեղի ունեցած Հաֆրսֆյորդի ճակատամարտի պատվին, որի արդյունքում Հարալդ I Գեղավարսը դարձել է Նորվեգիայի առաջին թագավորը և ինչը հանդիսանում է Նորվեգիայի հետագա ազգային միավորման խորհրդանիշը։ Հուշարձանը բացվել է 1983 թվականին Նորվեգիայի թագավոր ՕլաՖ V-ը[2][3]։

Հուշահամալիրը ստեղծել է քանդակագործ Ֆրից Ռյոեդը։ Այն բաղկացած է երեք հսկայական թերից, որոնք ասես խրված լինեն ժայռոտ բլրի մեջ։ Թագերով զարդարված երեք թրերը խորհրդանշում են Նորվեգիայի երեք հիմնական շրջանները՝ հյուսիս, հարավ-արևելք և հարավ-արևմուտք։ Մեկ թուրը, որ ավելի մեծ է քան մյուսները՝ խորհրդանշում է Հարալդ I Գեղավարսի թուրը[2][3]։

Բացի Հաֆրսֆյորդի ճակատամարտը հիշատակելուց, հուշարձանը նաև խաղաղության խորհրդանիշ է։ Վիկինգները խաղաղ ժամանակ թրերը գետին խրելու սովորույթ են ունեցել, ինչն էլ հիշեցնում է հուշարձանի դիզայնը։ Հուշարձանը Նորվեգիայի ամենակարևոր խորհրդանիշներից մեկն է, ամեն տարի հունիսին նրա տակ անցկացվում են միջոցառումներ վիկինգների պատմությունն ուսումնասիրությամբ խանդավառված անձանց համար[2][3]։

Թրերի մոտ, ժայռի մեջ փորագրված հուշատախտակը նորվեգերենով տեղեկացնում է հուշարձանի նշանակության ու խորհրդանիշների, հեղինակի և թագավորի կողմից դրա բացման մասին[2][3]։

Սուլայից Ստավանգեր ձգվող արահետը տանում է դեպի հուշարձան, Սուլայի օդանավակայանից 11 կմ և Ստավանգերի կենտրոնից 6 կմ հեռավորության վրա։ Այսօր այս տարածքը Ստավանգերի բնակիչների համար ամենահայտնի հանգստի վայրերից մեկն է[2][3]։

Գրականություն խմբագրել

  • Véronique Mignot-Bari, Stavanger und seine Umgebung, Trolls of Norway 2008, ISBN 978-82-92868-08-9, Seite 56(գերմ.)
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Møllebukta» անվանումը ծագել է «mølla» (աղաց) և «bukt» (ծոց) բառերից։ Առաջ այստեղ հողմաղաց է եղել։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Store norske leksikon. «Fritz Røed» (Norwegian). Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Leif Inge Ree Petersen. «Slaget i Hafrsfjorden». Store norske leksikon. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.