Թրախաղ, հայկական ազգային պար։ Պատկանում է ռազմական պարերի շարքին, որը պարում են միայն տղամարդիկ (մենակ, երկուսով կամ խմբով)։

Նկարագրություն խմբագրել

Թրախաղը ի սկզբանե եղել է ծիսակարգ, որը զինվորներին ներշնչել է ռազմական խիզախություն և չպարտվողի ոգի նախքան պատերազմի գնալը։

Կատարվում է գործիքային նվագախմբի ուղեկցությամբ (շվի, զուռնա, դհոլ, երբեմն ակորդեոն) տարբեր տեսակի զենքերի կիրառմամբ (սուր, թուր), սրված հաստ փայտերով (գրաբարով` բիրէր, որը գուրզի տեսակ է)։

Պարը բաղկացած է ռիթմիկ, արագ տեմպերով տարբեր մանր շարժումներից։ Պարողը իր շարժումները նմանեցնում է ռազմիկի շարժումներին`լայն քայլերով նա մեկ բարձրանում է լեռը, մեկ ցատկում է ժայռի վրայից, մղելով մարտ երևակայական թշնամու դեմ, այնպես որ «հողը փախչի նրա ոտքերի տակից»։ Պարողի գլխավոր խնդիրն այն է, որ ցուցադրի իր զենքին տիրապետելու արվեստը (մեկ կամ մի քանի սրերով)։

Խմբային պարի ժամանակ պարողները բաժանվում են երկու խմբի. մարտնչում են՝ կատարելով թռիչքներ, պտտվում են, ծնկածալված դիրք ընդունում, փոխվելով տեղերով։ Մի շարքը հարձակվում կամ հետևում է մյուսին, իսկ մյուսը նահանջում է կամ պաշտշպանվում[1]։ Երբ կողքի կամ առաջ են շարժվում հարձակվում են թշնամու վրա, իսկ երբ հետ են շարժվում`նահանջում են։

Հայկական այլ ռազմական պարերը զենքերով հանդիսանում են «Խանչալ պարը», «Դանակի պարը» և «Յարխուշտան»[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Народные танцы. Армянский танец. Общие признаки». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  2. Хачатрян Ж. К. Традиционные свадебные пляски армян. — Этнографическое обозрение. — 1975. — С. 92.

Տեսանութեր խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել