Թվային ֆոտոխցիկ (անգլ.՝ Digital Camera) ֆոտոխցիկ, որում օպտիկական պատկերի տպման համար լուսազգայուն նյութի փոխարեն օգտագործվում է կիսահաղորդիչ ֆոտոմատրից և թվային հիշողության սարք։ Անալոգային ազդանշանը մատրիցից ԱԹՓ-ի (անալոգաթվային փոխարկիչ) միջոցով փոխակերպվում է թվային կոդի և փոխանցվում է պահեստավորման սարքի կամ մեկ այլ արտաքին սարքի մեջ։

Պատմություն խմբագրել

Առաջին փորձնական թվային ֆոտոխցիկը արտադրել է 1975 թվականին Eastman Kodak ընկերության ինժեներ Սթիվեն Սասունը։ Նրանում օգտագործված մատրիցն ուներ 0,01 մեգափիքսել թույլտվություն։ Թվային ֆոտոխցիկների հայտնվելուն նախորդել են վիդեոխցիկները,որոնք իրենցից ներկայացնում էին տեսախցիկ հարմարեցված անշարժ պատկերների անալոգային ձայնագրման համար տեսախցիկի կամ տեսասկավառակի վրա։ Առաջին վիդեոֆոտոապարատի նախատիպը՝ Sony Mavica, ներկայացվել էր 1981 թվականին։ Սպառողական մակարդակի առաջին թվային ֆոտոխցիկը 1988 թվականին դարձավ «Fuji DS-1P»-ը, որը ձայնագրման համար օգտագործում էր SRAM շարժական քարտը։ Նույն թվականին Kodak-ը ստեղծեց առաջին հայելային ֆոտոապարատը՝ «Electro-Optic Camera»-ն հիմնված փոքրալուսանկարչական Canon New F-1-ի վրա։

Թվային ֆոտոխցիկ սարքավորում խմբագրել

Լուսանկարչության զարգացումը հանգեցրեց նրան, որ մշակվեցին որոշ չափանիշներ միջերեսի, լուսանկարչի, ու իր կողմից օգտագործվող ֆոտոտեխնիկայի միջև։ Արդյունքում ստացվեց, որ թվային ֆոտոխցիկները հիմնականում իրենց արտաքին ու ներքին օգտագործման տվյալներով նման են ժապավենային ֆոտոտեխնիկային։ Տարբերությունը ֆիքսացիայի տեխնոլոգիայի և դրան հետևող պատկերի մշակման մեջ է։

Թվային ֆոտոխցիկի հիմնական տարրերը խմբագրել

Մատրից

Ցանկացած ֆոտո- և տեսախցիկի հիմնական տարրը մատրիցն է։ Ստացված պատկերի որակը հիմնականում կախված է մատրիցի և օբյեկտիվի որակից։

Մատրիցը (երբեմն այն անվանում են սենսոր) իրենից ներկայացնում է կիսահաղորդիչ թիթեղ, որը բաղկացած է լուսազգայուն տարրերից, շատ դեպքերում խմբավորված տողերով ու սյուներով։

Օբյեկտիվ

Թվային ֆոտոխցիկի օբյեկտիվը առանձնապես չի տարբերվում սովորական ֆոտոխցիկների օբյեկտիվներից։ Սենսորի փոքր չափերի պատճառով թվային ֆոտոխցիկների օբյեկտիվները (բացի հայելային ֆոտոխցիկներից, որ օգտագործում են նույն օբյեկտիվը) իրենց չափսերով ավելի փոքր են։ Թվային ֆոտոխցիկի օբյեկտիվները կառուցված են այնպես, որ լույսի ճառագայթները օբյեկտիվից մատրիցի վրա ընկնեն զուգահեռ հոսքով։

Շնորհիվ 35 մմ ժապավենի չափերի փոքրացմանը , սիրողական մակարդակի ֆոտոխցիկներում հնարավոր դարձավ օպտիկական սխեմաների օգտագործումը, ինչը նախկինում վերաբերում էր միայն թանկարժեք ապարատներին։

Դիտան

Ֆոտոխցիկի տարր է , որը ցույց է տալիս հետագա նկարի սահմանները և որոշ դեպքերում նկարահաման հստակությունն ու պարամետրերը։ Շուկայական թվային ֆոտոխցիկներում որպես դիտան օգտագործում LCD էկրանը (հայելայինում LiveView ռեժիմով և կոմպակտ ֆոտոխցիկներում) և տարբեր էլեկտրոնային ու օպտիկական տիպի դիտաններ։

Մշակիչներ

Թվային ֆոտոխցիկներում մշակիչը կատարում է հետևյալ ֆունկցիաները՝

  • աշխատող փականի կառավարումը.
  • կառավարում է օբյեկտիվը ավտոմատ և մեխանիկական նկարահանման ռեժիմներում.
  • սպիտակի հաշվեկշռի ընտրությունը, օբյեկտի լուսավորվածության չափումը, լուսակայման և պահաժամի որոշումը, գունային ջերմաստիճանի ընտրությունը և այլն.
  • ֆլեշի աշխատանքի կառավարումը.
  • բրեքետինգի կառավարումը՝ շարունակական նկարահանման հնարավորությունը ֆոտոխցիկի տարբեր պարամետրերի դեպքում.
  • հատուկ էֆեկտների կառավարմամբ արդեն իսկ ունեցած շարքից (սև ու սպիտակ, կարմիր աչքերի էֆեկտի ուղղումը և այլն).
  • Ընտրված նկարահաման ռեժիմի, պարամետրերի, պատկերի տեղեկատվության ձևավորումը և թողարկումը էկրանի վրա։
Հիշողության քարտ

Հիշողության քարտը տեղեկատվության կրիչ է, որն ապահովում է մեծ ծավալով տվյալների, այդ թվում նաև թվային ֆոտոխցիկով ստացված պատկերների երկարաժամկետ պահպանումը։ Սկզբնական շրջանի թվային ֆոտոխցիկներում օգտագործվում էին տեղեկատվության այլ կրիչներ ևս, այդ թվում նաև փոքր կոշտ սկավառակներ, ճկուն սկավառակներ, ձայնագրված օպտիկական և մագնիսաօպտիկական սկավառակներ, մինչև ժապավենակոճեր։

Չափեր և միջերես

Արտաքին միջերես, որ միանում է համակարգչին, ունենում են համարյա բոլոր թվային ֆոտոխցիկները։ Այսօր դրանցից ամենատարածվածը համարվում է USB-ն։ Ինչպես նաև օգտագործվում են հատուկ տիպերի միակցիչներ՝ հեռուստացույցին կամ տպիչին միանալու համար։ Հայտնվել են անլար միջերեսով առաջին ֆոտոխցիկների մոդելներ։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թվային ֆոտոխցիկ» հոդվածին։