«Թռիչք» խորհրդային շրջանի հայկական եռօրյա թերթ։ Հանդիսացել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Մարտունու շրջկոմի և աշխատավորների դեպուտատների շրջանային խորհրդային օրգան։

Առաջին անգամ լույծ է տեսել 1965 թվականին, Մարտունիում։ Լուսաբանել է շրջանի գյուղատնտեսկան և արդյունաբերական ձեռնարկությունների, հանրապետության երկրագործական ինստիտուտի Մարտունու փորձակայանի, Լիճքի ձկնաբուծարանի աշխատանքները։

Արտացոլել է մշակույթի, դպրոցական, առողջապահական, կենցաղի, մարզական հարցեր, տվել գրական էջեր։

«Թռիչք»-ը հաջորդել է «Կոլխոզ-ուղի» (1933-1949), «Կոլխոզային ուղի» (1950-1955), «Կոլտնտեսային ուղի» (1956-1962) պարբերականներին։

1962-1965 թվականներին հրատարակվել է միջշրջանային «Սևան» թերթը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 215