Նույնանուն ֆիլմի համար տե՛ս Թռիչք կկվի բնի վրայով (ֆիլմ)

«Թռիչք կկվի բնի վրայով» (անգլ.՝ One Flew Over the Cuckoo's Nest), Կեն Կիզիի, 1962 թվականին գրված վեպ։ Վեպը նվիրված է ժամանակի հոգեբուժական մեթոդների քննադատությանը և անհատի պայքարին դրանց դեմ։ 1975 այն իր էկրանավորումն է ստացել Միլոշ Ֆորմանի կողմից «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմում, որը միանգամից հինգ «մեծ» Օսկարի արժանացած 3 ֆիլմերից մեկն է։

Թռիչք կկվի բնի վրայով
անգլ.՝ One Flew Over the Cuckoo's Nest
ՀեղինակԿեն Կիզի
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ռենդլ ՄաքՄերֆի և Nurse Ratched?
Ստեղծման տարեթիվ1962
Նկարագրում էՍալեմ
Կազմի հեղինակPaul Bacon?
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչViking Press և New American Library
Հրատարակման տարեթիվ1962
ԳՄՍՀ0-451-16396-6
OCLC37505041
 One Flew Over the Cuckoo's Nest Վիքիպահեստում

Ամփոփ բովանդակություն խմբագրել

Ստեղծագործությունը շարադրվում է առաջնորդ Բրոդմենի անունից, ով վաղուց արդեն հոգեբուժարաններում է և ձևանում է խուլ ու համր։ Հոգեբուժարանում արդեն երկար ժամանակ է` ամեն ինչ ընթանում է հին, անփոփոխ ու երկաթյա օրակարգով, որ հաստատել է բուժքույր Ռետչիդը։ Ամբողջ օրը դասավորված է րոպեներով․ վեր֊կաց, լվացվել, ճաշարան, խաղասենյակ․․․ Բրոդմենը գիտի, որ գլխավոր բուժքույրն է կառավարում իրենց բոլորին տարբեր ձևերով՝ մշուշ բաց թողնելով, ստիպելով դրա մեջ թաղվել ու ժամանակի ընթացքը կառավարելով։

Այս վաղուց հաստատված օրակարգը խախտում է Ռենդլ ՄաքՄերֆին, որ հոգեբուժարան է տեղափոխվում բանտից՝ իր իսկ ցանկությամբ հոգեկան հիվանդություն ձևացնելով։ Նա կարծում է, որ հիվանդանոցում ավելի լավ կանցնի ազատազրկման ժամանակահատվածը։

Գիրքը բաղկացած է երեք մասերից։ Առաջինում ՄաքՄերֆիի հայտնվելն է, նրա պայքար մտցնելը բուժքրոջ դեմ։ Երկրորդ մասին բնորոշ է ՄաքՄերֆիի խուսափումը բուժքրոջ հետ հետագա պայքարից ու ապստամբական ոգու անկումը․ նա բացահայտում է, որ գլխավոր բուժքրոջ որոշումից է կախված՝ ինչքան ժամանակ նա կմնա այդտեղ։ Երրորդ մասում հին ՄաքՄերֆին վերադառնում է․ նա կրկին սկսում է պայքարել «Կոմբինատի» դեմ[1]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Գիրքն ու ֆիլմն արմատապես տարբերվում են իրարից։
  • Կեն Կիզին չէր սիրում իր ֆիլմը ու համարում էր գրքի աղավաղում։ Մինչև կյանքի վերջը չի շփվել նկարահանող խմբի հետ։
  • Կեն Կիզին աշխատել է հոգեբուժարանում և այս վեպը գրել է որպես ապստամբություն առկա կարգերին։ Իր այս գրքով նրան հաջողվել է որոշակի փոփոխությունների հասնել այս ոլորտում։
  • Քույր Ռետչիդի (Ratched) անունը ռուսերեն թարգմանել են իմաստային՝ Гнусен (wretched՝ անգլերենից գարշելի)։
  • Ֆիլմում Մաքմերֆիին մարմնավորած Ջեք Նիկոլսոնի մազերը մուգ են, իսկ գրքում՝ նարնջագույն։
  • Անգլերենում "cuckoo"-ն ոչ միայն կկուն է, այլև խելագարը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թռիչք կկվի բնի վրայով (վեպ)» հոդվածին։

Տես նաև խմբագրել