Թռիչքի պատրանք (անգլ.՝ Flightplan), ռեժիսոր Ռոբերտ Շվենտկեի դրամատիկ թրիլլերը։ Սյուժեի համար հիմք է հանդիսացել Ալֆրեդ Հիչքոքի «Լեդին անհետանում է» ֆիլմը։

Picto infobox cinema.png
Թռիչքի պատրանք
անգլ.՝ Flightplan
Թռիչքի պատրանք.jpg
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրթրիլեր[1], միստիկ ֆիլմ և դրամա
Թեմաօդագնացություն և ահաբեկչություն
Թվական2005, սեպտեմբերի 22, 2005, հոկտեմբերի 20, 2005[2], սեպտեմբերի 23, 2005[3] և հոկտեմբերի 21, 2005[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոբերտ Շվենտկե[5][6][7][…]
ՊրոդյուսերԲրայան Գրեյզեր
Սցենարի հեղինակԲիլի Ռեյ
ԴերակատարներՋուդի Ֆոսթեր[5][6][7][…], Փիթեր Սարսգաարդ[5][6][7][…], Էրիկա Քրիստենսեն[5][6][8], Քեյթ Բիհան[5][6][8], Գրետա Սկակկի, Շոն Բին[5][6][7][…], Ֆորեստ Լենդիս[5][6][8], Հեյլի Ռամ[5][6][8], Մեթ Բոմմեր, Բրենթ Սեքսթոն[8], Ջոն Բենջամին Հիքի, Մայքլ Իրբի[5][6][8], Ասսաֆ Քոեն, Ջուդիթ Սքոթ, Ամանդա Բրուքս, Քրիստոֆեր Գարտին, Քիրք Բ. Ռ. Վոլլեր, Ստեֆանի Ֆերասի, Ջեսսի Բերչ, Լուիս Հոլլ, Դեյվիդ Ֆարակս, Marlene Lawston?[9], Gavin Grazer?[9], Jana Kolesárová?[9], Անդրայ Ջոնսոն[9] և Hasan Ali Mete?[9]
ՕպերատորՖլորիան Բալլհաուս
ԵրաժշտությունՋեյմս Հորներ
ՄոնտաժԹոմ Նոուբլ
Պատմվածքի վայրԲեռլին
Նկարահանման վայրԲեռլին և Լայպցիգ
ԿինոընկերությունԻմեջին էնթերթայմենտ և Touchstone Pictures
Տևողություն94 րոպե
Բյուջե55 000 000 $
Շահույթ223 387 299 $[10]
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Կայլի Պրետը (Ջուդի Ֆոսթեր) ամուսնու մահից հետո իր դստեր՝ վեցամյա Ջուլիայի հետ օդանավով Բեռլինից վերադառնում է Նյու Յորք։ Արթնանալով երեք ժամ տևած քնից Կայլին հայտնաբերում է, որ դուստրը կորել է։ Նրան հայտնում են, որ ուղևորների ցանկում Ջուլիան չկա։ Ուղևորներից ոչ ոք չի հիշում աղջկան։ Նստեցման կտրոնը աղջկա իրերի հետ միասին նույնպես կորել է։ Կայլին համոզված է, որ դստերը գողացել են։

Օդանավի հրամանատարը (Շոն Բին) Կայլիի խնդրանքը չմերժելով ամբողջ օդանավով որոնողական աշխատանքներ է կատարում, որոնք նույնպես արդյունք չեն տալիս։ Բայց հրամանատարը չի թույլատրում որոնել բեռնախցիկում, վախենալով մրրկային շարժման պատճառով բեռների հնարավոր տեղաշարժից։ Անձնակազմը սկսում է կասկածել, որ ամուսնու մահից հետո Կայլին ուղղակի երևակայել է, որ աղջիկն իր հետ է եղել։ Ինքնաթիռում գտնվող օդային մարշալ Ջին Կարսոնը հրամանատարի խնդրանքով Կայլիից աչքը չի կտրում։ Երկրից հաղորդագրություն են ստանում, որ Ջուլիան մահացել է Կայլիի ամուսնու հետ միասին։ Հրամանատարը հրամայում է Կայլիին չշարժվել տեղից, բայց կինը ոչ ոքի չի հավատում և փախչում է Կարսոնի հսկողությունից։ Նա զուգարանի դիտահորի միջով ներթափանցելով տեխնիկական խցիկ, մտնում է բեռնախցիկ, որտեղ սկսում է փնտրել աղջկան, բայց Կայլիին կանգնեցնում է Կարսոնը։

Կարսոնը հայտնում է հրամանատարին, որ Կայլիի հանցակիցները ականապատել են օդանավը և փոխանցում է նրա «պահանջները»՝ փոխանցել 50 մլն. դոլլար վատիկանյան բանկ և ինքնաթիռ տրամադրել։ Ավագ բորտուղեկցորդուհին՝ Սթեֆանին նույնպես մասնակցում է դավադրությանը՝ նա սուտ հաղորդագրություն է փոխանցել երկրից։ Կարսոնը գողացել է Ջուլիային, ներարկելով թաքցրել նրան։ Արտակարգ վայրէջքից հետո նրանք պլանավորում են ոչնչացնել Ջուլիային, պայթեցնելով նրա կողքին տեղադրված ռումբը, և Կայլիին մեռած մենակ թողնել ինքնաթիռում դետոնատորը ձեռքին։ Կարսոնը ասում է Կայլիին, որ վայրէջքից հետո ոստիկանությունը կխուզարկի ողջ ինքնաթիռը, կհարցաքննի անձնակազմին և ուղևորներին։ Կանադայում վթարային վայրէջքից հետո անձնակազմը և ուղևորները էվակուացվում են։ Կալյին ներողություն է խնդրում հրամանատարից, բայց նա հայտնում է, որ իր պահանջները կատարված են ու իմաստ չկա շարունակել այդ կատակերգությունը։ Կայլին պարզում է հանցանքի գաղափարը, ու հրամայում է Կարսոնին մնալ օդանավում և իր ատրճանակը տալ հրամանատարին։ Կարսոնը սպառնում է պայթեցնել նրա դստերը։

Օդանավում մնալով Կայլին խլացնում է Կարսոնին կրակմարիչով, կապում է ձեռնաշղթայով ճաղերին ու վերցնում է նրա մոտից դետոնատորը։ Ուշքի գալով հանցագործը ազատվում է կոտրելով ձեռնաշղթաները իր երկրորդ ատրճանակի կրակոցով։ Կայլին փակվում է օդաչուների խցիկում։ Նրան հաջողվում է խաբել Կարսոնին վեր գցելով ծանր իր, Կարսոնը կարծում է, որ նա վերև է բարձրացել, և խուզարկում է այնտեղ։ Կայլին հանդիպում է Սթեֆանիին և հասկանում, որ իր դուստրը գտնվում է օդանավի նավաքթում։ Բորտ ուղեկցորդուհուն նոկաուտի ենթարկելով Կայլին շարժվում է դեպի առջևի խցիկ։ Ուշքի գալով Ստեֆանին որոշում է թողնել Կարսոնին և փախչում է օդանավից։

Կարսոնը հասկանում է Կայլիի խաբեությունը և վազում է դեպի առջևի խցիկ։ Բայց Կայլին նրանից առաջ է անցնում, գտնում է իր քնած աղջկան և տեղափոխում է նրան առավել ապահով տեղ։ Խցիկ մտնելով Կարսոն հայտնաբերում է, որ աղջիկը տեղում չէ, իսկ Կայլին վազում է դեպի ոչ մեծ լյուկ դետոնատորը ձեռքին։ Կարսոնը հարցնում է, արդյոք Կայլին որոշել է պայթեցնել նրանց բոլորին։ Փակելով լյուկը Կայլին հանգիստ պատասխանում է, որ միայն նրան։ Կոճակը սեղմելով Կայլին ակտիվացնում է ռումբը, պայթեցնելով Կարսոնին և ավերում օդանավի առջի մասը։

Կայլին Ջուլիային գրկած դուրս է գալիս ավերակներից բեռնային խցիկի միջով։ Բոլոր ուղևորները, անձնակազմի անդամները, ոստիկանները զարմացած նայում են «խելագարված» կնոջը երեխայի հետ։ Հաջորդ առավոտ առաջին օդաչուն ներողություն է խնդրում Կայլիից, իսկ ուղևորները նայում են նրան մեղավոր հայացքներով։ Կայլիին ու Ջուլիան հեռանում են ավտոմեքենայով, իսկ ուղեբեռը օգնում է տեղավորել այն արաբը, որին Կայլին մեղադրում էր իր դստերը գողանալու մեջ։

ԴերերումԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել