Թոֆիկ Ալավերդյան

հայ օդաչու
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալավերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Թոֆիկ Հմայակի Ալավերդյան (հուլիսի 7, 1936(1936-07-07) - օգոստոսի 16, 1998(1998-08-16), Երևան, Հայաստան), օդաչու-հրամանատար։ Ինքնաթիռային սպորտի վարպետ։ Ավարտել է Ռիլսկի (Կուրսկի մարզ, Ռուսաստան) ավիացիայի տեխնիկական ուսումնարանը (1963), ԴՕՍԱԱՖ-ի թռիչքատեխնիկական դպրոցը (1968) և դասընթացները (1970), վերապատրաստվել Կրեմենչուգի (Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանում (1972)։ 1963–1995 թվականներին աշխատել է «Էրեբունի» օդանավակայանում։ 1988–1992 թվականներին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու, ապա՝ հրամանատար) մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանությանը։ Ընդհանուր թռիչքաժամը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, Շահումյանի շրջան (Ադրբեջանի ԽՍՀ)Շահումյանի շրջան և Գետաշենի ենթաշրջան կազմել է 1116 ժամ[1]։

Թոֆիկ Ալավերդյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 7, 1936(1936-07-07)
Մահացել էօգոստոսի 16, 1998(1998-08-16) (62 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունօդաչու
ԱշխատավայրԷրեբունի օդակայան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 672։