Թուրքմենստանի ազգային թանգարան
Թուրքմենստանի ազգային թանգարան (թուրքմ.՝ Döwlet muzeýi)՝ Թուրքմենստանի խոշորագույն պետական թանգարան, 1990-ական թվականներին ստեղծված[1]։ Մուտքը վճարովի է, տեղացիների համար՝ զեղչով։ Երեքշաբթի օրերին թանգարանը փակ է։
Թուրքմենստանի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան և թանգարանի շենք |
Երկիր | Թուրքմենստան |
Տեղագրություն | Աշխաբադ |
Ղեկավարության նստավայր | Աշխաբադ, Թուրքմենստան |
Հասցե | Archabil avenue? |
Հիմնադրվել է | նոյեմբերի 12, 1998 |
Կայք | museum.gov.tm |
Պատմություն
խմբագրելԹուրքմենստանի նախագահի 1998 թվականի հունվարի 5-ի № 3479 հրամանի համաձայն միավորվեցին Թուրքմենստանի ազգային պատմության և ազգագրության թանգարանը, և Թուրքմենստանի կերպարվեստի թանգարանը, և ստեղծվեց Թուրքմենստանի Ազգային թանգարանը։ Թանգարանը բացվեց 1998 թվականի նոյեմբերի 12-ին[2]։ Թանգարանը բաղկացած է 7 մշտական պատկերասրահներից, նվիրված պատմությանը, ժամանակակից մշակոույթին և Թուրքմենստանի ազգագրությանը։
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլ Բերդիմուհամեդովայի № 8270 հրամանով 2007 թվականի փետրվարի 21-ից Թուրքմենստանի Ազգային թանգարանի երկու կողմերից սկսվեցին Թուրքմենստանի նախագահի և ազգագրության ու երկրագիտության թանգարանների շինարարությունը։ 2009 թվականի մայիսի 14-ին Թուրքմենստանի նախագահի հրամանով Թուրքմենստանի Ազգային թանգարանը վերանվանվեց Թուրքմենստանի գլխավոր ազգային թանգարանի։ Ազգագրության և երկրագիտության թանգարանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 2009 թվականի մայիսի 18-ին, իսկ 2009 թվականի հունիսի 29-ին՝ Թուրքմենստանի նախագահի թանգարանի բացումը։ 2009-2013 թվականները անվանակոչվեց Թուրքմենստանի Ազգային թանգարանը[3]։
2013 թվականի ապրիլին կառույցի մեջ մտավ Թուրքմենստանի Ազգային մշակութային կենտրոնը[4]։
Հավաքածու
խմբագրելԹանգարանում հավաքված է ավելի քան 130 հազ. ցուցադրանմուշներ[5]։ Թանգարանը պարունակում է հազարավոր հնագիտական հուշարձաններ հին Նիսայից և Հնագույն Մերվից։ Թանգարանում է գտնվում հնագույն թուրքմենական կարպետների հավաքածուն, ազգային հագուստի և կտորի հազվադեպ հանդիպող նմուշներ, ազգային կենցաղի առարկաներ, թանկարժեք մետաղներից պատրաստված արտադրանք, զենք, պարգևներ։ Թանգարանի էքսպոզիցիան բաղկացած է 10 բաժիններից, որոնցում ցուցադրված են բնակիչներից, օտարերկրյա քաղաքացիներից, աշխատանքային շրջապատից, օտարերկրյա պետական գործիչներից ստացված նվերները[6][7]։
Թուրքմենստանի նախագահի թանգարանը բաղկացած է 3 հարկերից, որոնցից երկուսում ներկայացվում է Թուրքմենստանի զարգացման պատմությունը՝ նախագան Գուրբանգուլ Բերդիմուհամեդովայի իշխանության գալու օրվանից։
Շենք
խմբագրելՇենքը գտնվում է Արչաբիլ պողոտայում, նախագծվել և կառուցվել է Թուրքմենստանի անկախության հռչակումից հետո։ Թանգարանի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 15 հազար քառ. մետր։ 2009 թվականին թանգարանը վերակառուցվել է թուրքական Պոլիմեքս ընկերության կողմից[8], շենքին ավելացվել են նոր մասնաշենքեր՝ Թուրքմենստանի նախագահի և ազգագրության ու երկրագիտության թանգարանների։ Թանգարանի դիմաց տեղադրված է Թուրքմենստանի դրոշը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Национальный музей Туркменистана
- ↑ Национальный музей Туркменистана отметил 10-летний юбилей
- ↑ Национальный музей Туркменистана переименован
- ↑ «Создан Государственный культурный центр Туркменистана». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Главный национальный музей Туркменистана(ռուս.) // Lachyn. — 2012. — В. 1. — С. 86. Архивировано из первоисточника 5 Հուլիսի 2015.
- ↑ Секретный музей подарков президента Туркменистана – varlamov.ru
- ↑ Эхо Москвы :: Блоги / Секретный музей подарков президента Туркменистана
- ↑ Отчёт Полимекса за 2011 год(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- Официальный сайт Государственного музея Государственного культурного центра Туркменистана
- Главный корпус Государственного музея Государственного культурного центра Туркменистана
- Музей Этнографии и Краеведения Туркменистана
- Музей Президента Туркменистана
- Национальный музей Туркменистана, фото
- Музей, которому нет аналогов в СНГ