Բացել գլխավոր ցանկը
Թուրքիայի Հանրապետության քաղաքացու կենսաչափական անձնագիր

Թուրքական անձնագիր (թուրք.՝ Türk Pasaportu), պետական փաստաթուղթ, որը տրվում է Թուրքիայի քաղաքացիներին և օգտագործվում է անձի նույնականացման և արտասահման մեկնելու համար։ Թուրքիայում անձնագրերը մտցվել են 1950 թվականի հուլիսի 15-ին[1]: Ներկայիս անձնագրերը մտցվել են 2010 թվականի հունիսից: Վավերականության ժամկետը 10 տարի: Անձնագիրը տրվում է Թուրքիայի ոստիկանության կողմից: Հյուսիսային Կիպրոսի քաղաքացիները կարող են դիմել թուրքական անձնագրի համար: Նրանք նույն կերպ կարող են դիմել նաև Կիպրոսի անձնագրի համար: Բացի այս անձնագրերի տեսակները, Թուրքիայի որոշ քաղաքացիների, ովքեր զբաղվում են դիվանագիտական ծառայությամբ, տրվում է դիվանագիտական անձնագիր:

Արտաքին տեսքԽմբագրել

Անձնագիրն ունի կարմիր գույն, որի վրա գրված է (թուրք.՝ Türkiye Cumhuriyeti) «Turkey» և (թուրք.՝ Pasaport) «Passport»` թուրքերենով և անգլերենով: Կենտրոնում ոսկեգույնով պատկերված է աստղ և կիսալուսին, ինչպես տական դրոշի վրա: Անձնագրի ներսում տվյալները նշվում են թուրքերենով և անգլերենով: Անձագրի չափսերն են` 88×125 մմ:

Վիզայի անհրաժեշտություն Թուրքիայի քաղաքացիների համարԽմբագրել

 
Պետություններ և տարածքներ, որտեղ այցելելու համար Թուրքիայի քաղաքացիները պետք է ունենան վիզա կամ ազատ վիզայական ռեժիմ է      Թուրքիա      Ազատ վիզայական ռեժիմ     Վիզան տրվում է ժամանման պահին     Էլեկտրոնային թույլտվություն կամ eVisa     Անհրաժեշտ է վիզա

Թուրքական անձնագիր ունեցող անձինք կարող են ճանապարհորդել առանց վիզայի կամ վիզան ստանալ ժամանման պահին աշխարհի մոտ 100 երկրներում:

2011 թվականի սեպտեմբերի 29-ին ԵՄ արտաքին հարաբերությունների պատասխանատու Սեսիլիա Մալմսթրոմը հայտարարեց, որ վիզայի պահանջը շենգենյան գոտու երկրների համար կդադարեցվի: Վիզայի ազատականացումը կլինի մի քանի փուլով: Այն կներառի վիզայի համար նախատեսված փաստաթղթերի կրճատում, երկկողմանի վիզաների տրամադրում և կեցության ժամկետի երկարեցում:

ՊատկերասրահԽմբագրել

Թուրքիայում կիրառվող անձնագրի տեսակները

Արտաքին հղումներԽմբագրել

  • «Pasaport Kanunu» (Turkish)։ Regulations-Ministry of Justice։ Վերցված է 23 November 2008