Թուջահալոց, ձուլման արտադրությունում թուջը հալելու հորանաձև վառարան։ Որպես վառելիք օգտագործում են կոքս, անտրացիտ, նավթ, բնական գազ ևն։

Ժամանակակից թուջահալոցներն ունեն հալման պրոցեսի ավտոմատ վերահսկման ու կառավարման սարքեր, մղվող օդի տաքացում, հալման գոտու ջրով սառեցում, գազերի լրացուցիչ այրում, տաքացվող կուտակիչ ևն։ Արտադրողականությունը՝ 0,5–30 տ/ժ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 248