Հորանաձև վառարան, դեպի վեր ձգված աշխատանքային տարածությամբ՝ կլոր (գլանաձև, կոնաձև) կամ ուղղանկյուն հատվածքով հորան ունեցող արդյունաբերական վառարան։ Մշակվող նյութը բարձվում է վերևից, իսկ պատրաստի արտադրանքը դուրս է գալիս ներքևից։ Վառելիքի այրումից առաջացած գազանման արգասիքները շարժվում են իջնող նյութին ընդառաջ։ Հորանաձև վառարանը հիմնականում օգտագործվում է հանքաքարից մետաղների ստացման, մետաղի հալման, հրակայուն հումքի թրծման համար։ Մետաղե շինվածքների ջերմամշակման համար կիրառվում է դիմադրության էլեկտրական հորանաձև վառարան։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 584